Ես այսօր ձեզ կպատմեմ թե ոնց առաջին անգամ ես սովորեցի հայրենագիտություն առարկան:Ես սկզբում շատ դժվարացա, իսկ հետո անչափ հետաքրքիր դարձավ:Ես շատ սիրեցի այս առարկան, ես ամենա շատը հիշեցի լեգենդ եղևնու մասին և մի շարք պատմություններ հայրենիքիս մասին:Ինձ շատ հետարքրեց հայրենագիտությունն այն նման է պատմության առարկաներին :Եվ իհարկե ես շատ սիրեցի իմ հայրենագիտության ուսուցչուհուն:
Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` թզուկներից մինչև խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է հռոմեական եկեղեցու քահանա Նիկողայոսին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:Ձմեռ պապն որոշ երկրների ազգերւ դիցաբանության- հավատալիքների մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու լճերը:Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են. ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի: Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:Հին հայերը ունեցել են Կաղանդ պապ ձմեռ պապի փոխարեն:«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը: Հայերը Նոր տարին անվանել են Ամանորաբեր։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:
Նոր տարին ԱՄՆ-ում (անգլ.՝ New Year’s Day), երկրի պետական տոներից մեկը: Նշվում է ամեն տարի հունվարի մեկին, ըստ Գրիգորյան օրացույցի:
Սա ազգային տոն է ԱՄՆ-ում։ Այդ օրը շատ մարդիկ որոշում են կայացնում վերջ տալ վատ գործերին և սկսել կյանքը նորովի։Ամանորը ժամանակ է հիշելու հին տարվա ձեռքբերումները և ստեղծել երջանկություն նոր տարվա համար։ենթադրվում է,որ Նոր տարին բերելու է հաջողություն և կախարդանք մարդկանց համար։ Սա է պատճառը, որ ամերիկացիները սիրում են տոնել Ամանորը զվարճանքով և վայելքով։
Նոր Տարվա նախօրեն ԱմերիկայումԱՄՆ-ում նոր տարվա նախօրեն նշվում է տոնական միջոցառումներով։ Ամերիկացիները սիրում են վայելել ընթացիկ տարվա նույնիսկ ամենավերջին րոպեն և դիմավորել նոր տարին ցնծությամբ։Ամեն տարի Նյու Յորք քաղաքի «Թայմ» հրապարակում կազմակերպվում է «Հսկա գնդակ»-ը։ Ամանորից մեկ րոպե առաջ՝ պայծառ լույսով լուսավորված գնդակը դանդաղ իջեցվում է բարձր ձողից։ Շուտով, երբ գնդակը հասնում է գետնին, այն տալիս է Նոր տարվա ազդանշանն ու բոլորը սկսում են գրկախառնվել ու համբուրել՝ միմյանց ցանկանալով ուրախ Նոր տարի։Մի ավանդույթ էլ կա, որի համաձայն ուղիղ կեսգիշերին մարդիկ բացում են բոլոր շամպայնները։
Նոր տարվա տոնակատարությունները ԱՄՆ-ում
առաջին օրը սկսվում է կողքինին և սիրելիին ուրախ Ամանոր մաղթելով։Մարդիկ այցելում են իրենց սիրելիներին և երբեմն էլ նրանց հետ դուրս են գալիս պիկնիկի։ Ամանորյա տոնակատարությունները շարունակվում են հայտնի «Վարդերի շքերթ» մրցաշարի դիտմամբ։ Շքերթի թեմաները փոփոխվում են ամեն տարի։Այսօր արդեն շքերթն ունի հազարավոր մասնակիցներ, շքերթը ընթանում է երգերով, պարերով, Մրցաշարի թագուհին էl նստած է լինում ծաղկեփնջերից պատրաստված նավակում: Սա մի հիասքանչ տեսարան է:
Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները:
Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց շուրջպարը:Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:
Ծիրան բառը հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ: Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորից ծնված: Ծիրանակիր բառը, նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան:
Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի: Հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին:
Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասի բաժանվում հեշտությամբ, և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն:
Ես հինգշաբթի օրը իմ դասարանցիների և իմ շատ սիրելի ընկեր Սոնայի հետ գնացի Էրեբունի թանգարան: Այնտեղ շատ տպավորիչ և հետաքրքիր էր: Մեզ այնտեղ դիմավորեցին և նրանց մեկնաբանը ինչպես հարկն էր ամեն ինչ բացատրեց:Այնտեղ տեսանք փոքր տեսքով ամրոց, որը Էրեբունի բերդ ամրոցն էր, տեսանք նաև Երևան քաղաքի անձնագիրը: Այն քարից էր պատրաստված և մի քիչ անհասկանալի էր , բայց անձնագրի կողքին բացատրությունը գրված էր: Այդ անձնագիրը պեղումների ժամանակ էին գտել: Ես շատ էի տպավորվել և ինձ շատ հետաքրքիր էր , երբ մեզ էլ հնարավորություն տվեցին պեղումներ կատարել: Մենքնաև բարձրացանք 286 աստիճան և տեսանք իրական ամրոցը: Շատ հետաքրքիր էին այնտեղի նկարները: Ես տեսա իրական նիզակ, որով կռվել էին մեր նախնիները: Շատ հետաքրքիր անցավ մեր օրը և շատ տեղեկություններ իմացանք, ինչպես նաև մի քանի նկարներ հասցրեցի նկարել:
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմում ծնվեց Հիսուսը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, հովիվները շտապում էին` խոնարհվելու մանուկ Հիսուսին: Ոչ միայն մարդիկ, այլև շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին:
Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները՝ ցանկանալով տեսնել: Բոլորից երջանիկ էին նախիրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Նրանք էլ որոշեցին գնալ ու խոնարհվել մանկանը, ամենքը իրենց նվերները մատուցեն: Եղևնին էլ շատ ցանկացավ տեսնել փոքրիկ Հիսուսին, բայց, արմավենին և ձիթենին ծաղրեցին նրան, ասելով, որ նա բացի փշերից, ուրիշ ոչինչ չի կարող նվիրել Մանուկին:
Արմավենին Հիսուսին նվիրեց իր ճյուղերից, որպեսզի նա հովանա շոգ ժամանակ, ձիթենին էլ կաթեցրեց իր յուղերից մանկան վրա և անուշահոտություն տարածեց: Եղևնին տխրեց, բայց չչարացավ: «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա: Այս ամենը տեսած հրեշտակը, և հնարավորություն տվեց եղևնուն, իր բարության ու համեստության համար: Նա հրաման տվեց, և երկնքից աստղեր թափվեցին՝ զարդարելով եղևնուն: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, նրա ուշադրությունը գրավեց փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ: Հրեշտակը, դա տեսավ ու ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մեծերը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Ավանդույթ — Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բան անելը, որը միայն ձեր ընտանիքին է հատուկ և այլն…:
Հայերը, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:
Հարսանիք
Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը: Հարսանիքըհայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու հետո հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը “7 օր, 7 գիշեր” տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքների ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամ փեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում: Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններով: Հարսին եկեղեցի է ուղեկցում կնքահայրը: Հարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս:
Երեխայի ծնունդը
Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում: Հնում, եկեղեցական տոների ընթացքում, այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից, երեխային ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ: Յուրաքանչյուր ուրախալի իրադարձության ժամանակ տոնակատարության հիմնական “մեղավորը” ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին, ասելով`“Տարոսը քեզ”, ինչը իր այդ պահի երջանկությունն զգալու մաղթանք է:
Հյուրընկալություն
Հյուրն Աստծունն է, այսպիսի առած ունեն հայերը, կապված հյուրի և հյուրընկալության հետ: Հայ ժողովրդիհյուրընկալության մասին ողջ աշխարհը գիտի: Ուրախության ու երջանկության բոլոր առիթների դեպքում“սեղան են գցում” այնտեղ, ուր կան մոտ ու հարազատ մարդիկ`տանը, աշխատավայրում և այլն: Հայերն անկեղծորեն հավատում են` ինչքան ճոխ սեղան գցես, այնքան կավելանան ուրախանալու առիթները:
Ազգային ավանդական տոները Եվրոպական Վալենտինի տոնից առաջ Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի օրը`սիրահարների տոնը: Այդ օրը չամուսնացած բոլոր աղջիկները քնելուց առաջ “աղի բլիթ” են ուտում ու հավատում, որ երազում իրենց ջուր կբերի ապագա ընտրյալը:
Ձմեռվա վերջին նշվում է “Տրնդեզը”
Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու հենց բակում մեծ խարույկ են վառում ու նորապսակները ցատկում են դրա վրայով, որպեսզի մաքրվեն չարից, դժբախտություններից, մեծամտությունից և այլն: Եվ այդ օրվա հետ Հայոց աշխարհի վրա գարուն է իջնում: Տեառնընդառաջ բառը բացատրվում է այսպես՝ տիրոջն ընդառաջ: “Ծաղկազարդի” կամ “Ծառզարդարի” տոնը նույնպես գարնան գալստին է նվիրված: Այդ օրը մարդիկ եկեղեցի են մտնում ուռենու ճյուղերով, օրհնվելուց հետո երեխաների ու երիտասարդների գլխին այդ ճյուղերից պատրաստված պսակ են դնում: Ամռանը`օգոստոսի սկզբին, երբ անտանելի շոգ է լինում և դաշտերը չորանում են ջրի պակասից, գալիս է “Ջրի” փրկարար տոնը`“Վարդավառը”: Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Հայաստանի բոլոր բնակավայրերում մարդիկ իրար վրա ջուր են լցնում:
Գինեգործության և կոնյակագործության ավանդույթը
Յուրաքանչյուր հայ գիտի, որ Նոյ Նահապետը, ոտք դնելով այս հողի վրա, այստեղ աճեցրեց առաջին խաղողի ողկույզը: Այդպիսով հիմք դրվեց հայկական ավանդականգինեգործության ավանդույթին: Հետազոտությունները փաստում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս մ.թ.ա. 10-11-րդ դարերում: Հին ժամանակներից հայերը կարողացել են լավ գինի պատրաստել, այդ հմտությունը, որը ձեռք է բերվել դեռ հին Ուրարտական պետության գոյության դարաշրջանում, հարյուրամյակներ անց պահպանված է:
աղբյուր՝ hy.wikipedia.org
Պատասխանի հետևյալ հարցերին՝
Այս տոն-ավանդույթներից որի՞ն ես մասնակցել: Ես մասնակցել եմ հարսանյաց տոնի։Այնտեղ շատ հետաքրքիր և ուրքխ էր։ Ինձ համար ամենագեղեցիկը հարսն էր՝ իր գեղեցիկ ճերմակ շորով։Ամենա տպավորիչը հարսի ծաղկեփունջ նետելն էր , երբ չամուսնացած աղջիկները մրցում են, որպեսզի իրենք բռնեն։ Հաջորդ տոնը , որ մասնակցել եմ, եղբորս ծնունդն է։Այդ օրը բոլորը ցնծության մեջ էին, մեր տանը անթիվ-անհամար հյուրեր էին գալիս։Բոլորը ուրախանում և անմոռաց պարում էին։Իսկեղբորս քառասուն օրականին մենք առավոտյան մոտիկ հարազատներով գնացինք եկեղեցի։Այնտեզ քահանան՝ Տեր Գեղամը կարդաց քառասուն օրականի աղոթքը և որհնեց եղբորս։Նրան բերեցինք տուն և հատուկ քառասուն օրականի բաժակով քառասուն բաժակ ջուր լցրեցինք նրա վրա։Երեկոյան մեր տանը բազում հյուրեր հյուրընկալվեցին։ Հաջորդ տոնը Սուրբ Սարգսի տոնն է, որի ժամանակ մայրս միշտ պատրաստում աղի բլիթներ, գեղեցիկ զարդարում է և բաժանում է չամուսնացած աղջիկներին ։ Հաջորդ տոնը Տրնդեզն է ։Մենք այս տոնին պարտադիր ցատկում ենք կրակի վրայով՝ տատիկս ասում է, որ ցավն ու չոռը տանում է կրակը։ մայրիկս պատրաստում է գեղեցիկ զամբյուղ , որի մեջ լինում են բազմագույն կոնֆետներ և ադի-բուդի, դրանք շաղ են տալիս մեր վրա, երբ մենք պտտվում ենք կրակի շուրջը։Տատիկս այդ օրը պատրաստում է հալվա և աղանձ։ Հաջորդ տոնը, որին ես մասնակցել եմ Գինեգործությունն է։ Ամեն տարի հայրիկս խաղող է գնում և այդ խաղողով մենք գինի ենք քաշում, դա նույնպես մեզ մոտ ավանդույթ է։
Էլ ՞ինչ հետաքրքիր ավանդույթ գիտես Ես գիտեմ Սուրբ Զատիկը, Վարդառը, մանուկների միջազգային օրը, Բարեկենդանը, Նոր Տարին, կանանց միջազգային տոնը, մայրության և գեղեցկության տոնը, Ծաղկազարդը, Գիտելիքների տոնը և Մուսա լեռան տոնը, որի ժամանակ պատրաստում ենք Հարիսա։
Երևանում շատ գեղեցիկ այգիներ կան։Նրանցից ինձ համար ամենատարբերվողը Երևանի 2800-ամյակի այգին է։Այս այգին Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին: Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ:Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն: Իմիջայլոց ասեմ ձեզ, ու շատ զվարճալի է այդտեղի շատրվանների հետ խաղալը։Անցած տարի ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել այդ այգում։Քանի որ այս տարի կոռոնավիրուս էր և այդ այգու շատրվանները չէին միացրել, ես շատ էի տխրել։ Շնուրհակալություն Վարդանյանների ընտանիքին , որ կառուցեցին այս գեղեցիկ այգին։
Բարև ձեզ ես Սոֆի Օհանյանը եմ։Ես ապրում եմ Փարաքարում ։Իմ նախնիները նույն պես ապրել են Փարաքարում։Փարաքար գյուղը Հայաստանի Արմավիրի մարզում է գտնվում և Վաղարշապատի տարածաշրջանում։Պեղումների ժամանակ Փարաքար գյուղից 1, 5կմ հեռավորության հյուսիս բլարաշարի վրա հայտնաբերվել են Աշտարակ — մեհյանի ավերակներ, որի մուտքի մոտ գտնվել է արամեական արձանագրության բեկորներ, որը վկայում է, որ այն կառուցել է Արտաշես I ՝ մ․ թ․ ա․ 189-161 թթ․ համայնքում կառուցվաց է Սուրբ Հարություն և սուրբ Մարյամ եկեղեցիները ։Փարաքարը հանդիսանում է Արարատյան դաշտի հնագույն բնակավայրերից մեկը ։Գյուղը անվանել են Փարաքար, որովհետև այստեղ փողաբեր քար ենք ունեցել , դրա համար էլ կոչվել է փարա-քար՝ փող բերող քար։Համայնքի տարածքով անցնում են Երևան-զվարթնոց օդանավակայան, Երևան-Էջմիածին-Արմավիր և Երևան-մերձավան տեղական նշանակության ճանապարները։Այժմ համայնքն ունի երկու միջնակարգ և մեկ հիմնական դպրոց։Համայնքում գործում է երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց, սպորտի դպրոց։Նաև ունենք երկու բուժ․ ամբուլատորիա։Փարաքարից իմ դպրոց տևում է 17ր․ պարաքարում ապրում են հայեր, եզդիներ, սիրիայից գաղթած հայեր։Այստեղ բնաքչությունը շատ մեծ է հասնում է մոտ 9000-ի մենք ունենք մեծ հարևանություն։Մենք կարծես մի մեծ ընտանիք լինենք։ Կարծում եմ ,որ հարևան ունենալը հրաշալի է։ Ես սիրում եմ իմ Փարաքարը։
Ինձ դուր է գալիս կապանի բարբառը , որովհետև տատիկս շատ զվարճալի է խոսում այդ բարբառով։
Լըհանդի – հենց այնպես
Հունց ը՞ս – ո՞նց ես
Հինչ ըս անու՞մ – ի՞նչ ես անում
Հաց ը՞ս օտում – ճա՞շ ես ուտում
Օզում ըմ քինիմ տոն – ուզում եմ գնալ տուն
Տեռտակ-մեռտակ խոսե մա – դատարկ բաներ մի խոսիր
Տի պեներ մա ասե – նման բաներ մի ասա
Յոլայ ըք քինում – գոյատևում ենք
Ըռհաթի – ձագար
Եր կաց, քինի հաց պեր – վեր կաց, գնա հաց բեր
Բոլ-բոլ կեր, վըր քըշտանաս – բավականաչափ կեր, որ կշտանաս