- Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։ Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական:
- Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։ Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: Ֆիզիզկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:
- Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։ Լուսային, գայնային, էլեկտրական և մագիսական:
- Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը:
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ: Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը:Օրինակ, կաթի թթվելուց կաթի հոտն ու համը փոխվում եմ, այսինքն դա քիմիական ռեակցիա է:
- Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ Քիմիական ռեակցիաների պայմաններ են՝ տաքացումը, ջերմաստիճանը, ճնշումը, կատալիզացիան:
- Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
- Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
- Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
- Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։ ջուր,
- Ի՞նչ է վառելանյութը։
- Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
- Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
- Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
- Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Category Archives: Բնագիտություն
Ուսումնական աշուն 🌵💚
Կակտուսների տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները։ Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի։ Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000 լ ջուր։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում՝ պաշտպանելով կենդանիներից 🌵💚



Սեպտեմբերի 12֊17։ Բնագիտություն առարկա։
Սովորել՝ Քիմիական ռեակցիաներ։Դրանց ընթանալու պայմանները
Տնային առաջադրանք։
- Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:
- Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ Այո, լուսասինթեզը հոմորվում է քիմիական ռեակցիա։
- Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։ Որպեսզի նյութերը փոխազդեն, դրանք նախապես տաքացնում են։ Օրինակ, որպեսզի մագնեզիումի լարը տաքացնենք, ապա որոշ ժամանակ անց կսկսի այրվել։ Այրվելիս այն լույս և ջերմություն է արձակում:
Սնկեր և բակտերիաններ
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանիները: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տեսանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկր, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասր բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշակի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակտերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տարբերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:
Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հողում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտերիաներ):
Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումր, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:
Բակտերիաների մի մասր մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը Սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիաները վնասակար են:
Բակտերիաների մասին գիտությունն րնդգրկված է մանրէաբանությունում:
Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասր բազմաբջիջ է: Սնկերի մարմինր կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։
Սնկերր ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկություններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:
Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տարբեր հիվանդություններ:
Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Բակտերիանները միաբջիջ են: Նրանք շատ փոքր են, դրանք անզեն աչքով չես կարողանա տեսնել, նրանց տեսնելու համար պետք է մանրադիտակ, բակտերիանները ունեն և իրենց լավ կողմեր և վատ: Լավ կողմերից եկն այն է, որ նրանք նպաստում են ծառերի և ծաղիկների աճին, իսկ վատ կողմն այն է, որ մարդու օրգանիզմի մեջ ներխուժելով կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ: Սնկերը կազմված են թելերից: Նրանք հիմնականում բազմաբջիջ են: Որոշ սնկերի կարող ենք ուտել, նրանք են: Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տարբեր հիվանդություններ:
Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:
- Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
Այն բացահայտե է Անտոնի վան Լևենհուկը, ով ստեղծեց մանրադիտակը, որով կարելի էր տեսնել բակտերիաներին:
- Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
Նրանք պաշտպանվում են միջավայրի անբարենպաստ գործոններից, իրենց տարբեր ձևերով, օրինակ՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև:
Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
- Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը Սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:
- Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
- Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
Ուտելի սնկեր— Ալիքասունկ, Ականջասնկեր, Աղվեսասնկեր, Անձրևասնկեր, Շամպինիոն, պղպեղասունկ, սխտորասունկ, սպիտակ սունկ և այլն…:
Թունավոր-Մորխ, կաթնասունկ, ճանճասպան և այլն…:
- Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդությունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
Բակտերիայից կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: Օրինակ՝դիֆթերիա, փայտացում, բոտուլիզմ, աղիքային ցուպիկ, դրանցից խուսափելու համար պետք է հետևել հիգենիային, հնարավորինս քիչ շփվել կեխտոտ բաների հետ, եթե կեղտոտվելու դեպքում շուտ լվացվել: Չուտել գետնին ընկած մթերք, ուտելիք չմատուցել կեղտոտ սպասքով:
Սունկը կարող է լինել թունավոր և դրան ուտելու դեպքում կարող է սկսել հալուցինյացյաներ և վարակել մարդու արյունը, անգամ սպանել մարդուն: Դրանից խուսափելու համար պետք է ուտել միայն ուտելի սնկեր:
- Հիվանդածին բակտերիաներ կարող են տարածվել բերանում, հանգեցնել բորբոքման: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ինչո՞ւ, փորձեք հասկանալ և բացատրել:
Բակտերիան մարդուն կարող են վարակել և հիվանդացնել բորոբոքել ինչ-որ տեղեր, իսկ բերանի մեջ բակտերիանները բացի բորբոքելուց կարող են անցնել կոկորդ և նորից առաջացնել ինչ-որ հիվանդություն, դրա համար պետք է լվալ ատամները, որպեսզի բակտերիաները ոչնչանան:
Տորֆ
Մասամբ քայքայված բուսական մնացորդների տարասեռ խառնուրդ, որն առաջանում է ջրառատ ու թթվածնի բացակայության պայմաններում։ Այն ոչ թունավոր, բնական, բարձր օդաթափանցելիությամբ և ջուր պահելու հատկությամբ օժտված նյութ է:
Տորֆը մասամբ քայքայված բուսական մնացորդների տարասեռ խառնուրդ է, որն առաջանում է ջրառատ ու թթվածնի բացակայության պայմաններում։ Այն ոչ թունավոր, բնական, բարձր օդաթափանցելիությամբ և ջուր պահելու հատկությամբ օժտված նյութ է:
Տորֆը կարող է ունենալ թե՛ քայքայվածության տարբեր աստիճանի բույսերի մնացորդային և թե՛ նուրբ ամորֆային կառուցվածք:
Այն պարունակում է հումինաթթուներ, աճի և զարգացման խթանիչներ, ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են բույսերի համար որոշ սննդատարրեր ավելի մատչելի դարձնելու համար։ Տորֆն օժտված է մանրէասպան հատկություններով։ Այն արդյունավետորեն կարող է օգտագործվել որպես ցանկացած տեսակի հողախառնուրդների հիմք՝ նախատեսված սածիլների և դեկորատիվ ծաղիկների աճեցման համար։ Կարող է օգտագործվել ցանկացած հողի ֆիզիկական հատկությունների բարելավման համար:
| Առավելությունները Բարելավում է հողի կառուցվածքը Հարստացնում է ոչ պարարտ և ավազային հողերը Բարձրացնում է ջրի պահունակությունը թեթև ավազոտ հողերում Պարունակում է բույսերի կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ սննդատարրեր, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը և այլ միկրոտարրեր Բարելավում է ծանր կավահողերի ջրաթափանցելիությունը՝ թույլ տալով արմատներին շնչել և աճել Արմատներն ապահովում է անհրաժեշտ էլեմենտներով, ինչպիսիք են՝ ջուրը, օդը և սննդատարրերը |
| Օրգանական նյութեր՝ | 37% |
| Ընդհանուր ազոտ (N)՝ | 3100մգ/լ |
| Ընդհանուր ֆոսֆոր (P)՝ | 880 մգ/կգ |
| Կալիում (K)՝ | 2000 մգ/կգ |
| Սուլֆատ (SO4)՝ | 210 մգ/կգ |
| Կալցիում (Ca)՝ | 8600 մգ/կգ |
| Մագնեզիում՝ | 3600 մգ/կգ |
| pH՝ | 5-6,5 |
Օգտագործումը
Տորֆն օգտագործվում է ցանկացած տեսակի մշակաբույսերի, դեկորատիվ և պտղատու ծառերի, հատապտուղների և սածիլների աճեցման, մուլչապատման և պարարտացման համար:
Ճամփորդության պատում Երկրաբանության թագարան
Այսօր մենք գնացել էինք Երկրաբանության թագարան: Սկզբում մենք հանդիպեցիք մեր գիդին: Գիդը շատ մանրամասն էր բացատրում ամեն մի բան: Ինձ շատ էր դուր եկել մամոնտի ոսկորները: Նաև ես այնդեղ տեսա միտիարիտ,որը շատ ծանր էր: Ես շատ էի զարմացել որ այդքան փոքրիկ միտիարիտը այդքան ծանր էր: Նաև մենք տեսանք Հայաստանից գտած նավթը: Ես այնտեղ տեսա շատ քարեր: Բայց ինձ ամենա շատը հետաքրքրեց անխելքի ոսկին: Իսկ հետո մենք քայլելով գնացիք Սիրահարների այգին: Այնտեղ մենք նկարվեցիք, իսկ հետո մենք գնացինք մեր սիրելի դպրոց:
Ես շատ շնորհակալեմ ընկեր Սոնայից և ընկեր Շուշանից այս հրաշալի ճամփորդության համար:

Լեգօ Հավաքում խազը
ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ
Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը:
Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որդ հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացության բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատիներեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
| Քիմիական տարրը | Քիմիական նշանը | Արտասանությունը |
| Ազոտ | N | էն |
| Ալյումին | Al | ալյումին |
| Ջրածին | H | հաշ |
| Թթվածին | O | о |
| Երկաթ | Fe | ֆեռում |
| Պղինձ | Cu | կուպրում |
| Արծաթ | Ag | արգենտում |
| Ոսկի | Au | աուրում |
| Կապար | Pb | պլումբում |
| Ցինկ | Zn | ցինկ |
| Ածխածին | C | ց |
| Ծծումբ | S | էս |
| Ֆոսֆոր | P | պե |
| Քլոր | Cl | քլոր |
| Բրոմ | Br | բրոմ |
| սիլիցիում | Si | սիլիցիում |
ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:
Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պարզագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կատարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ավելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազդեցությունր մարդու առողջության վրա:
Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափվող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտահայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Կարմիր գիրք
Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի ցուցակն է։
Երկրում բույսերի և կենդանիների որոշ տեսակների քանակի անկման գործընթաց նկատվում է մի քանի դար: Այս խնդրի արդիականությունը մեր օրերում չի պակասել։
Բուսական և կենդանական աշխարհի տեսակների անկման պատճառները շատ տարբեր են: Բայց դրանք բոլորը հիմնականում կապված են մարդու տնտեսական գործունեության կամ բնության կյանքում նրա անխոհեմ միջամտության հետ:
Կազմակերպությունը ստեղծեց Հազվագյուտ և անհետացող տեսակների հանձնաժողով: Այդ օրերին Հանձնաժողովի նպատակն էր տեղեկատվություն հավաքել ոչնչացման սպառնացող կենդանիների և բույսերի մասին:
15 տարի անց ՝ 1963 թվականին, կազմակերպությունը հրապարակեց նման տեսակների առաջին ցուցակը: Փաստերի կարմիր գիրքը այս ցուցակի վերնագիրն էր: Ավելի ուշ հրատարակությունը վերանվանվեց, և ցուցակը ստացավ «Աշխարհի կարմիր գիրք» անվանումը
Այսօր արդեն պարզ է, որ որոշ տեսակների քանակը վերականգնելու համար բավական է արգելել որսը կամ հավաքելը: Այլ հազվագյուտ կենդանիների և բույսերի պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ պայմաններ նրանց բնակության համար: Ավելին, այս տարածքում ցանկացած տնտեսական գործունեություն պետք է արգելվի:
Տեսակները, որոնք լիակատար ոչնչացման եզրին են, մարդիկ փորձում են փրկել արհեստական բուծմամբ ՝ հատուկ տնկարաններում ՝ ստեղծելով գոյության բոլոր բարենպաստ պայմանները:
Բնության պահպանության միջազգային միության տվյալների համաձայն ՝ այսօր պաշտպանության կարիք ունեն շուրջ 5,5 հազար կենդանիներ:
Բուսական աշխարհը առավել հաճախ դառնում է գեղեցկության զոհ: Մարդիկ, հիանալով բույսերի յուրահատկությամբ և բարդությամբ, սկսում են անմտորեն ոչնչացնել տնկարկները մի փունջ ծաղիկների համար: