Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

  1. 4-5 նախադասությամբ բնութագրի՛ր խելոք եղբորը։ Խելոք եղբայրը մեծամիտ և եսասեր էր: Նա չեր սիրում իր հարազատ եղբորը : Նա ոչ խիղճ ուներ, ոչ էլ հարգանք մարդկանց նկատմամբ: Նա շատ ժլատ էր և շատ խաբեբա:
  2. Դուրս գրիր ամենազվարճալի երկխոսությունը։ — Մոզին ուզում ե՞ս։ — Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։ — Տա՜ս․․․
  3. Համառոտ պատմի՛ր հեքիաթի սյուժեն։ Հեքիաթը երկու եղբայրների մասին է : Եղբայրներից մեկը շատ հիմար է , իսկ միյուսը շատ խելոք և ժլատ:
  4. Խորհուրդ տուր հիմար եղբորը։ Սիրելի հինմար քեզ տված հնարավորությունը դու օգտագործիր , մի թույլ տուր ուրիշները քեզ օգտագործեն:

Знаки препинания в русском языке

Точка (.), запятая (,), точка с запятой (;), двоеточие (;), многоточие (…), восклицательный знак (!), вопросительный знак (?), тире (-), кавычки (“”), скобки( ).

Упражнение 1.

Кто в полях шумит пшеницей?

Кто летит крылатой птицей…

Ветер.

Кто к земле деревья клонит?

Кто волну морскую гонит?

Ветер.

Упражнение 2.

Прощай, веселое, счаастливое лето…

Все ли вернутся в росные края…?

Пожелтели листья на деревьях…!

Здравствуй, золотая осень…!

Улетают на юг журавли…!

Опустели поля…!

Упражнение 3.

Идет ежик,

Спешит ежик…!

Ежик, еж…

Куда идешь…?

Где ты, ежичек, живешь…?

Отвечает детям еж…!

Меня под елочкой найдешь…

Упражнение 4.

Дождик, дождик,

Не дожди …!

Дождик, дождик,!

Подожди.

(Дай дойти до дому)

Дедушке седому.

Упражнение 5.

Дождик, дождик …

Лейся, лейся !

Я хочу расти, расти !

Я не сахар, я не коржик,!

Не боюсь я сырости !

Я очен люблю мою семю.

Я читаю сказку.

У нас идет снег.

Թումանյանի հեքիաթներով խնդիրներ

Կկուն ուներ 3 հատ ձագ, աղվեսը եկավ և կկվից վերցրեց 2 ձագ: Հետո կկուն ածեց և ձվերից դուրս եկան 9 ձագ , աղվեսը նորից եկավ և վերցրեց ևս 6 ձագ: Քանի՞ հատ ձագ մնաց կկու մայրիկի մոտ:

Անբան Հուռին պետք է գզեր և մաներ 30 պարկ բանբակ: Ճնճղուկները նրանից տարան 8 պարկ բամբակ, իսկ գոռտերը նրա նվիրեցին 14 պարկ բամբակ: Հուռին իր հերթին բամբակը կիսեց երկու մասի՝ կեսը իրեն, կեսը իր մայրիկին: Քանի՞ պարկ բամբակ մնաց Անբան Հուռիի մոտ:

Պառավը կովը կթեց և ստացվեց 7 դույլ կաթ: երկու դույլ նա տվեց Պոչատ աղվեսին, իսկ չորսը դույլ տվեց աղջկան: Քանի՞ դույլ մնաց պառավի մոտ:

Նանին ունի հինգը փուշ կրակ վառելու համար, նրան պետք է ևս երկու: Ծիտը նրան տվեց ութը փուշ և նանին կրակը վառեց յոթը փուշով: Քանի՞ փուշ մնաց նանիի մոտ:

Ինչպես ճանաչեցի Հովանես Թումանյանին

Image result for հովանես թումանյան

Ես այսօր կպատմեմ, թե ոնց ճանաչեցի Հովանես Թումանյանին: Ես ճանաչեցի Թումանյանին երկու տարեկանում, երբ սովորեցի ՙՙՇունն ու կատու՚՚ բալադը: Իսկ հետո, երբ ես երկրորդ դասարան էի, կարդացի Հովանես Թումանյանի առակները, օրինակ՝ Չարի վերջը, Պոչատ աղվեսը: Իսկ հետո ես երրորդ դասարանում ճանաչեցի Թումանյանին, իմացա որ ինքը ունի տասը երեխա, իմացա որ ինքը իր առաջին բանաստեղծությունը գրել է ինը տարեկանում: Իսկ չորրորդ դասարանում այնքան շատ բաներ իմացա:

Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի բանաստեղծ Հովհաննես Թումանյան:

Image result for հովանես թումանյան ու իր ընտանիքը
Image result for հովանես թումանյան ու իր ընտանիքը

«Մոծակն ու մրջյունը»

Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքեր։

1․ Բացատրիր ընդգծված բառերը: պաղում-սառչում, դալկանում-գունատվել, տարաժամ-տարբեր ժամեր, ծերպ արավ-անցք բացել,  ածում-շարժվել,  ցընծում-ուրախանալ, զարկեց-հարվածեց, թուխպ-մութ,  մըճըրվում-տանջվել, արևակեզ-շոգ,  կիտել-հավաքել:

2․ Համառոտ պատմի՛ր առակը։ Այս առակը մրջյունի և մոծակի մասին էր։ Այն պատմում է , որ ամբողջ ամառ մոծակը պար է եկել, կերել ու հանգստացել է և ձմռան մասին չի մտածել։ Իսկ մրջյունը ամբողջ ամառ աշխատել է և պաշար է հավաքել ձմեռվա համար։ Առակը սովորեցնում է , որ ով աշխատի նա կուտի։

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։ Մոծակը ալարկոտ էր և չէր սիրում աշխատել, իսկ մրջյունը շատ աշխատասեր էր և ամբողջ ամառ ժրաջան աշխատում էր։

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։ Մրջյունը նրան խղճում է և մեկ հնարավորությու է տալիս, բայց մի պայմանով, որպեսզի ամռանը մոծակը նրանց հետ աշխատի։

5․ Նկարիր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։ Ինձ շատ է դու եկել հեքյաթը։

Муха — Цокотуха

Муха, Муха — Цокотуха,
Позолоченное брюхо!

Муха по полю пошла,
Муха денежку нашла.

Пошла Муха на базар
И купила самовар:

«Приходите, тараканы,
Я вас чаем угощу!»

Тараканы прибегали,
Все стаканы выпивали,

А букашки —
По три чашки
С молоком
И крендельком:
Нынче Муха-Цокотуха
Именинница!

Приходили к Мухе блошки,
Приносили ей сапожки,
А сапожки не простые —
В них застежки золотые.

Приходила к Мухе
Бабушка-пчела,
Мухе-Цокотухе
Меду принесла…

«Бабочка-красавица.
Кушайте варенье!
Или вам не нравится
Наше угощенье?»

Вдруг какой-то старичок
Паучок
Нашу Муху в уголок
Поволок —
Хочет бедную убить,
Цокотуху погубить!

«Дорогие гости, помогите!
Паука-злодея зарубите!
И кормила я вас,
И поила я вас,
Не покиньте меня
В мой последний час!»

Но жуки-червяки
Испугалися,
По углам, по щелям
Разбежалися:
Тараканы
Под диваны,
А козявочки
Под лавочки,
А букашки под кровать —
Не желают воевать!
И никто даже с места
Не сдвинется:
Пропадай-погибай,
Именинница!

А кузнечик, а кузнечик,
Ну, совсем как человечек,
Скок, скок, скок, скок!
За кусток,
Под мосток
И молчок!

А злодей-то не шутит,
Руки-ноги он Мухе верёвками крутит,
Зубы острые в самое сердце вонзает
И кровь у неё выпивает.

Муха криком кричит,
Надрывается,
А злодей молчит,
Ухмыляется.

Вдруг откуда-то летит
Маленький Комарик,
И в руке его горит
Маленький фонарик.

«Где убийца, где злодей?
Не боюсь его когтей!»

Подлетает к Пауку,
Саблю вынимает
И ему на всём скаку
Голову срубает!

Муху за руку берёт
И к окошечку ведёт:
«Я злодея зарубил,
Я тебя освободил
И теперь, душа-девица,
На тебе хочу жениться!»

Тут букашки и козявки
Выползают из-под лавки:
«Слава, слава Комару —
Победителю!»

Прибегали светляки,
Зажигали огоньки —
То-то стало весело,
То-то хорошо!

Эй, сороконожки,
Бегите по дорожке,
Зовите музыкантов,
Будем танцевать!

Музыканты прибежали,
В барабаны застучали.
Бом! бом! бом! бом!
Пляшет Муха с Комаром.

А за нею Клоп, Клоп
Сапогами топ, топ!

Козявочки с червяками,
Букашечки с мотыльками.
А жуки рогатые,
Мужики богатые,
Шапочками машут,
С бабочками пляшут.

Тара-ра, тара-ра,
Заплясала мошкара.

Веселится народ —
Муха замуж идёт
За лихого, удалого,
Молодого Комара!

Муравей, Муравей!
Не жалеет лаптей,-
С Муравьихою попрыгивает
И букашечкам подмигивает:

«Вы букашечки,
Вы милашечки,
Тара-тара-тара-тара-таракашечки!»

Сапоги скрипят,
Каблуки стучат,-
Будет, будет мошкара
Веселиться до утра:
Нынче Муха-Цокотуха
Именинница!

Задания.

  1. Прочитайте текст.
  2. Ответьте на вопросы

Что нашла Муха? Муха денежку нашла.

Куда пошла Муха? Пошла Муха на базар

Что купила Муха? Муха купила самовар

Кто пришел к Мухе в гости? К Мухе пришли в гости тараканы, букашки, блошки, Бабушка-пчела и Бабочка-красавица.

Кто хотел убить Муху? Муху хотел убить паучок.

Кто помог Мухе? Муху помог кузнечик.

Բառային աշխատանք

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ  չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Կարդա՛ հատվածները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։Ճամփորդները

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։ Խելոքը ու հինմարը

Ուշադի՛ր կարդա և ուղղի՛ր սխալները։

Որթնել, որթատունկ, վարդանոց, Նվարդ, ելևէջ, շուրջերկրյա, երեկո, կեսօր, փղոսկր, ջրօրհնեք, աղբակույտ, նորաոճ, թռչուն, միոտանի, հնաոճ, նրբերշիկ, վերելք, աներևակայելի։

Բառերին ավելացրո՛ւ արար ածանցը և կազմի՛ր նոր բառեր։

Գյուտարար, կազմարար, կռվարար, գործարար, խաղաղարար, հուշարար, հաշտարար, սննդարար, ցուցարար, ազատարար, նորարար։

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառերի հականիշները և կարդա՛։

Դանդաղ քայլեմ՝ ծույլ կասեն, արագ քայլեմ՝ գիժ կասեն։

Օձը դրսից է նախշուն, մարդը՝ ներսից։

Տերը տարածն է ափսոսում, գայլը՝ բերածն։

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸՔ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

1.Փորձի՛ր «Չախչախ թագավորը» հեքիաթը պատմել աղվեսի և Շահ Մարի անունից:

Հեքիաթը Շահ-Մարի աչքերով

Մի օր Շահ-Մարին իր պալատում նստած իր կյանքն էր վայելում: Հանկարծ հակտնվում է մի շատ խաորամանկ աղվես և նրան հայտնում է , որ թագավորը շատ բարկացած գալիս է , որպեսզի ինչ ունի-չունի նրա ձեռքից վերցնի, իսկ իրեն էլ սպանի: Շահ-Մարին շատ է վախենում, անմիջապես նստում է ձին և այդ տեղից փախչում է: Մինչև օրս էլ դեռ ապաստան է մանգալիս:

Հեքիաթը աղվեսի աչքերով

Մի օր աղվեստ շատ է սովածանում և որոշում է ուտել մի խեղճ ու կրակ ջրաղացպանի ուտելիքը: Սակայն ջրաղացպանը նրան թակարդով բռնում է և ուզում է սպանել նրան: Աղվեսը խորամանկություն է անում և ասում է, որ իրեն չսպանի, իսկ աղվեսը դրա դիմաց ջրաղացպանին լավությաուն կանի: Քանի որ գիտենք որ աղվեսը խորմանկ է , նա իր խորամանկությամբ այնպես է անում, որ խեղճ ջրաղացպանը ամուսնանում է թագավորի աղջկա հետ:

2.Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ: Գլխավոր հերոսներն էին Չախ-Չախ թագավոր, աղվեսը և թագավորը: Չաղ-Չաղ թագավորը խեղճ ու միամիտ ջրաղացպան էր: Նա աղքատ էր և ապրում է օրվա հացով: Նա նաև խղճով էր:

Աղվեսը ինչպես բոլոր հեքիաթներում, այնպես էլ այս հեքիաթում շատ խորամանկ էր: Աղվեսը սրամիտ էր, բայց ապերախտ չէր, որովհետև նա ջրաղացպանի լավության տակից դուրս եկավ :

Թագավորը շատ ժլատ էր :Նա նաև եսասեր էր, մտածում էր միայն ունեցվածքի մասին:

3.Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

Թումանյանի մասին

Ինչպես հազարավոր երեխաների, այնպես էլ Թումանյանի զավակների համար Նոր տարին ամենասիրելի տոներից էր: Ամբողջ կյանքում միայն նվիրելու, անմնացորդ տալու և դիմացը ոչինչ չստանալու և չակնկալելու հատկությամբ օժտված հայրիկը ոչ թե գիշերվա ժամը 12¬ին, այլ հունվարի 1¬ի առավոտը վաղ կանչում էր երեխաներին իր աշխատասենյակը, կանգնեցնում ըստ տարիքի, բարձի տակից հանում և հանդիսավոր ձևով հանձնում էր «Ձմեռ պապի նվերները», որոնք մեծ մասամբ գունավոր, պատկերազարդ գրքեր էինՙ «Մոխրոտիկը», «Պստիկն ու Ճստիկը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կարենն ու Մանչուկը», «Օրբեոնի հրաշալի եղջյուրը» և ասում.

Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ շուտ արեք
Տոնածառը զարդարեք։
Թամարի ու Սեդայի անունները չկային մի շատ պարզ պատճառովՙ այդ տողերը ասվել են 1905 թ. հունվարի մեկին, երբ Սեդան և Թամարը դեռ չէին ծնվել։