Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև իմ սիրելի Ձմեռ պապիկ:

Ո՞նց ես Սիրելի Ձմեռ պապիկ:

Այս տարի ես քեզանից այդքան շատ բան չեմ ուզում:

Ընդամենը երկու բան բասկետբոլնի վարդագուն գնդակ և որ մեր Հայաստանում խաղաղություն լինի:

Այս տարի այդքանը

Սիրով ոք սիրելի թոռնիկ Սոֆին:

Հաշվետվություն մայրենի

Երգի հրապույրը

Իմ դպրոցի սիրելի միջավայրը

ՄԱՅՐԵՆԻ

Այդ ոչինչը ես եմ

Արևմտահայերենի օրեր

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

Գործնական քերականություն

Համո Սահյանի բանաստեղծությունների աշնանային բառակապակցություններ

Առաջադրանքների փաթեթ

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Բառի կազմությունը

Համո Սահյան «Կա մի թուլություն»

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

ԱՆՏԱՌՈՒՄ

Գրավոր աշխատանք , Իմ Կոմիտասը, ,,Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը,, , Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

12 փաստ աշխարհի լեզուների մասին

  1. Աշխարհի ամենաերկար այբուբենն ունի կամբոջերենը՝ 74 տառ:
  2. Մի ժամանակ ամպերսենդ (&) նշանը անգլերենի այբուբենի տառ էր:
  3. Տակի լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայում բաղկացած է ընդամենը 340 բառից:
  4. Բենջամին Ֆրանկլինը 18-րդ դարում անգլերեն լեզվում գտել էր drunk (արբած) բառի 200 հոմանիշ:
  5. Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է:
  6. ՄԱԿ-ում ընդունված է 6 պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն:
  7. Չինարեն լեզվի «Մանդարին» անվանմամբ բարբառը աշխարհի ամենատարածված լեզուն է: Այդ լեզվով խոսում են ավելի քան 885 միլիոն մարդ: Երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը՝ անգլերեն – 322 միլիոն:
  8. Աֆրիկական մայրցամաքում ավելի քան 1000 տարբեր լեզու գոյություն ունի:
  9. Չինարենը ունի ավելի քան 40 000 հիերոգլիֆ: ,,Դժվարություն,,, ,,անհաջողություն,, հերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հերոգլիֆով ինչ ,,կին,, բառը:
  10. Հոգևորականները, իրավաբանները և բժիշկները իրենց առօրյայում օգտագործում են մոտ 15000 բառ: Որակավորված աշխատողները՝ 5000-7000 բառ, իսկ ֆերմերները՝ մոտ 1600 բառ:
  11. Վիրուս բառը լատիներենից թարգմանած նշանակում է թույն, իսկ անտոլոգիան՝ ծաղկեփունջ:
  12. Աշխարհի լեզուների մեծ մասում մայր բառը սկսում եմ «Մ» տառով:

Զվարթնոց տաճար

Հայկական վաղմիջնադարյան ճարտարապետակ հուշարձան, գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. “Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։

Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0, 63 մ x 2, 7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։

1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին. ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են։ 

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: բյուրազան-բազմազան, հեկեկացին-արտասվել:
  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:

Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:

ժայռերի-դաշտերի-բարձր քարեր, հարթ տարախություն

պայծառ-կարկաչուն-լուսավոր, քչքչան

սարերն-ձորերը-բարձրություն, ջուր

Ինքնաստուգում

1․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 9 սմ,  12 սմ։
6 սմ* 9 սմ*12 սմ=648սմ

2.Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 7 դմ, 8 դմ,  10 դմ։

7 դմ*8 դմ*10 դմ=560դմ

3․Հաշվեք  9 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

ուղանկյունանիստ ունի 9- կող

4․ Հաշվեք 8 դմ կող ունեցող խորանադի մակերևույթի մակերեսը։

եռանկյունին ունի 8- մակերևույթի մակերեսը

5․ 180, 124, 1025, 25681, 10000, 369   թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
180:5=36
1025:5=205
10000:5=2000

6․ 14, 25, 15980, 1546, 23551, 25693   թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
14:2=7
25:2=12
15980:2=7990
1546:2=773

7․ 6358, 1500, 3650, 1423, 2544  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

8․ 4501, 3691, 1008, 3702, 2566 թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։
1008:3=336

9․ 909, 1000, 33003, 6009, 60606,  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

10․ 3600, 2425, 1800, 1016, 2598 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

Իմ դպրոցի սիրելի միջավայրը

Ես այսօր կպատմեմ ձեզ իմ դպրոցի միջավայրի մասին: Մեր դպրոցում կա Վերնատուն նաև կան դասարաներ, մեր դպրոցում կա ամառը լողավազան: Նաև ագարակ որտեղ մեր դպրոցի ձիերն են և այլ կեդանիներ: Մեր դպրոցում կան ծառեր, խոտեր և արձաներ: Ես մեր դպրոցում կփոխեի սեղաները,որ մեկ հոգու համար լիեր: Իմ ամենասիրելի միջավայրը մեր վերնատունն է և դա ունի մեկ բացատրություն՝ այն պատրաստել է Վարպետ Պետիկը: Վարպետ Պետիկը իմ մայրիկի մեծ հորեղբայրն է: Անչափ բարի և հարազատ մարդ:

18. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր

,թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:

Ե տառը կարդացվում է (յե)

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերըորոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:

Ե տառը կարդացվում է (է):

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:

Օ հնչյունը կարդացվում է (օ)

Ճամբորդություն դեպի Խոր Վիրապ

Ես այսօր կպատմեմ ձեզ թե ոնց եմ անցկացրել ճամփորդությունս Խոր Վիրապում: Երբ մենք իջանք մեքենայից մեզ հանդիպեցին երեք շունիկներ, իսկ հետո մենք բարձրացան աստիճաններով և գնացինք Խոր Վիապի եկեղեցի: Հետո մենք գնացինք որպեսզի իջնենք այն փոսը որտեղ շատ տարիներ առաջ Վիրապին էր գցել թագավորը, ես այնքան էի տպավորվել այդ պատմությունով , թե շատ առաջներում ինչպես են վարվել մարդկանց հետ:Իսկ հետո իջանք փոքրիկ փոսը: Ես հաշվեցի փոքրիկ փոսի աստիճանները դրանք տաս հատ էին: Իսկ հետո մենք մի փոքիկ բլուր բարձրացանք, որտեղ շատ լավ էր երևում Խոր վիրապը, մենք այնտեղ շատ գեղեցիկ ֆոտոներ արեցինք : Հետո մենք գնացին մեր ընկերոջ Ալենի տան կողքի այգին, այնտեղ մենք զվարճացանք,այնտեղ կար տառզանկա և խառը թելեր, որտեղ մենք կարող էինք կապիկների նման կախվել: Ընկեր Արմինեն մեր հետ բարձրացավ այդ թելերով: Իսկ այդ այգու կողքը կար սպորտային դաշտ ,որտեղ կարելի էր տարբեր ձևերով մարզվել և խաղալ զանազան սպորտային խաղեր: Հետո մենք նստեցին մեքենան և եկանք տուն:

Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg

Այդ ոչինչը ես եմ

Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:

Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին: 

Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.

-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.

-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:

-Այո:

-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետոˆ:

-Հետո՝ վեզիր:

-Հետոˆ:

-Փոքրարքա:

-Հետո:

-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:

-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում….

Առաջադրանքներ

Արևելյան-արևելք- յան

քաղաքում-քաղաք-ում

փողոցում-փողոց-ում

պառկած-պառկել-ած

ծերունի-ծեր-ունի

Ցնցոտի-ցնց-ոտ-ի

լայնքին-լայն-ին

նվաղուն-նվաղ-ուն

կիսափակ-կես-ա-փակ

հագած-հագնել-ած

զարդարուն-զարդար-ուն

Փողոցում-փողոցում-ում

մարդիկ-մարդ-իկ

կանգնում-կանգնել-ում

կպչում-կպնել-չ-ում

պատերին-պատեր-ին

խոնարհ-խոնար-հ

անցնող-անցնել-ող

քաղաքապետ-քաղաք-ա-պետ

իշխանին -իշխան-ին

թափահարելով-թափ-ա-հարել

անպատկառ-ան-պատկառ

կկանգնեմ-կ-կանգնեմ

անվրդով -ան-վրդով

նվաղուն-նվաղ-ում