03.05.23
Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 77-80-րդ առաջադրանքները:
77.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ա.Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ կլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է գոլորշանամ ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:
Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չի, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադորդման վերջը տվող լռություն:
Գ․Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում, նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու
նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում ենմարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռթուրների դայլայլը, աղբյուրների
կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար,
բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը,
նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր
ընդունակությունների նվազումը:
78.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել – Նրա հետ անհաջող դեպք պատահեց, բայց նա աշխարհին վարդագույն ակնոցով էր միշտ նայում:
Ջրից չոր դուրս գալ – Տղան վատ վիճակում հայտնվեց, բայց ջրից չոր դուրս եկավ:
Համբերության բաժակը լցվել – Երբ նրան ջղայնեցրեցին, նրա համբերության բաժակը լցվեց:
Ձեռք մեկնել – Իմ ընկերը ինձ ձեռք մեկնեց:
Քաղցր աչքով նայել – Փոքր երեխային քաղցր աչքով էին նայում:
79.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցը։
Խնձոր-ենի, տ-գեղ, ան-հարմար, ան-զեն, ան-տուն, ան-գութ , դժ-բախտ, դժ-գոհ, լճ-ակ, շն-իկ, գառն-ուկ, կանաչ-եղեն, միտ-ք, լեռ-նցի, սար-եցի, գյուղ-ացի։
80.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։
Նախածանց
Վերջածանց

















