Բնագիտություն

Դասի թեման՝ ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ :Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:

3Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:

Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

2Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Պատասխանել հարցերին

  1. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

    Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:

    ցողունը
    տերևը
    արմատը
  2. Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

    Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

    ծաղիկը
    պտուղը
    սերմը
  3. Որո՞նք են արմատի գործառույթները:

    արմատը բույսը ամրացնում է հողին,
    արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
    արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
  4. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:

    Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:
  5. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

    Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղը ապհաովում է բույղի օդային սնուցումը:
  6. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

    Ցողունը կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իր հետ լուծված հանքային աղեևը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր:
  7. Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:

    Տերևի հիմնական ործառույթներն են օրանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
    Տերևները լինում են պարզ և բարդ: Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ:
    Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ:

English

English in Mind unit 9 page 18

  1. He uses computer to communicate with people.
  2. They swim, run and cycle.
  3. When they cycle, Dick seats him in a special seat place then ride him, in a swimming he puts him in a boat and pulls him, when they run Dick puts him in a wheelchair.
  4. It is a “Team Hoyt”
  5. They take 14 or 15 hours
  6. Because they don’t able to win the triathlon, but they tried to do it, and it is not so easy to win, but they think that they always win, because they love that emotions what they feel while they do the triathlon.

Урок 32

17.04 — 24.04

Учебник (1)

Читаем и обсуждаем рассказ Н.Носова «Метро» (1 часть стр. 62-63)

Задания для выполнения:

стр.63 , упр. 3,4,5,6,7; стр. 64 ,упр .9

  1. У тети Оли
  2. Смотрели фотоальбом
  3. Им стало скучно смотреть альбом, и решили пойти на станцию метро.
  4. Котались по станциям, поднималис по лесчтницам.
  5. Они сели не на тот поезд, и перипутали станции.

Были в гостях
Целый день

Показалось страшно
Реветь

  1. В первый день мама и тетя ушли в магазин.
  2. Пришли мы на станцию, спустились по лестнице и поехали под землёй.
  3. Стали мы ездить по станциям.

Будем – несовершенный вид
Буду – несовершенный вид

  1. Завтра мы будем ирать в шахматы.
  2. Завтра ты ответищ урок.
  3. Завтра мы уберем наш класс.
  4. Завтра мама сварит обед.
  5. Завтра Ащот будет дежурить.
  6. Завтра бабушка расскажит внуку сказку.
  7. Завтра малчики будут кататся на велосибеде.

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ և ԱԹԵՆՔԸ

• Ի՞նչ է Ծերակույտը։ Սպարտայում ովքե՞ր էին դառնում դրա անդամ։
Ծերակույտը կազմված էր 28 անդամից։ Նրանք ընտրվում էին ցմահ՝ նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից։ Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը։
• Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Աթենքը Պիսիստրատի կառավարման տարիներին։

Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը։