Չորս ուսանողները
Համալսարաններից մեկում սովորում էին չորս ուսանողները, որոնք միևնույն ժամանակ իրար ամենամոտ ընկերներն էին:
Նրանք իրենց ժամանակի մեծ մասը վատնում էին զվարճանքների վրա և շատ ժամանակ անգամ բաց էին թողնում իրենց դասերը:
Հերթական զվարճանքի հաջորդ օրը սպասվում էր կարևոր քննություն:
Նրանք չէին ցանկանում կիսատ թողնել իրենց զվարճանքը և պարապել հաջորդ օրվա քննության համար:
ՈՒսանողները որոշում կայացրեցին միասին, որ կստեն իրենց դասախոսին, որպեսզի հետաձգի քննությունը` տալով նրանց լրացուցիչ ժամանակ:
Հաջորդ օրը նրանք գնացին իրենց դասախոսի մոտ և ասացին, թե իբր նախորդ օրը բոլոր չորսն էլ եղել են իրենց ընկերոջ հարսանիքին:
Հարսանիքից ավարտից հետո, տուն վերադառնալու ճանապարհին նրանց մեքենայի անվադողերից մեկը անսպասելիորեն վնասվել է և նրանք ստիպված են եղել մեքենան հրել մինչև իրենց տուն հասնելը:
Եվ հետևաբար այդ պատճառով ի վիճակի չեն այսօր քննությունը գրել:

Ահմեդի ուղտը

Ահմեդի , հինգ ուղտերը նրա ետևից ձգված, գնում էին քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի մոտ, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո փռվեց ծառի հովին:
Կեսօրին Ահմեդը ուշքի եկավ և տեսավ, որ ուղտերից մեկը չկա:
Կանգնեց քարի վրա, դիտեց չորսբոլորը, բայց բան չէր երևում:
Միայն ծառերի միջից մի գյուղ էր ճերմակին տալիս:
Շտապ ոտքի հանեց ուղտերն ու գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց գյուղի ծայրին:
– Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, աչքովդ չի՞ ընկել:
– Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը,- իմ կտրիճ աքլորն է կորել, չեմ գտնում: Արի´ նախ աքլորս գտնենք, հետո քո ուղտը կփնտրենք:
Ահմեդի գլուխը բացասաբար շարժվեց ու նա մտավ գյուղ: Ուղտերը թողեց գյուղի տանուտերի մոտ ու գնաց ուղտը գտնելու:
Տեսավ, որ մի մարդ պարկով ցորենը դրել է գետնին ու ինչ-որ բան է փնտրում:
Պարկի մի կողքը պատռվել էր, ցորենը բուռ-բուռ թափվել էր ճամփի երկայնքով. խեղճ մարդը մի ձեռքով ցորենն էր հավաքում ու լցնում պարկը, մյուս ձեռքի մատներով գետինն էր քրքրում:
Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, այստեղով չի՞ անցել, չե՞ս տեսել…
– Ես գլուխս եմ կորցրել,- նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ: Ասե՛ղս եմ կորցրել, ասե՛ղս, որ պարկս կարեմ ու գնամ տուն, քո ուղտը աչքիս կերևա՞: Արի´ նախ ասեղս փնտրենք, հետո քո ուղտի հետևից կգնանք:
– Խենթ են այս մարդիկ,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ահմեդը վշտացած ու մարդկանցից հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ, նստեց մի ծառի տակ ու քնեց:
Երեք ձկները

Երեք ձկները ապրում էին միասին փոքրիկ լճի մեջ։
Նրանք մեծացել էին մասին , բայց բոլորն էլ յուրահատուկ էին և ունեին իրարից տարբերվող բնավորության գծեր։
Բայց դա նրանց չէր խանգարում որպեսզի միասին ուրախ և համերաշխ ապրեին։
Նրանցից առաջինը շատ ծույլ էր և դանդաղաշարժ քան մյուս երկու ձկները։ Նա չէր մտածում ապագայի մասին և չէր պլանավորում իր քայլերը։
Առաջին ձկան կարգախոսն էր՝ կանխարգելումը ավելի լավ է, քան բուժումը:
Երկրորդ ձուկը ի տարբերություն նրա ապրում էր ներկայով, և մի քիչ ավելի խելացի էր։
Նա հմուտ էր վերջին պահին ճիշտ որոշումներ կայացնելու հարցում։
Երրորդ ձուկը նրանցից ամենախելացին էր և իմաստունը, նա միշտ շատ երկար էր մտածում մինչև որոշում կայացնելը և միշտ լի էր հետաքրքիր մտքերով և գաղափարներով։
Մի օր նրանք երեքով միասին խաղում էին լճի մեջ, երբ հանկարծ նրանցից մեկը լսեց թե ինչպես են երկու ձկնորսներ խոսում։
Նա կանչեց մյուս երկու ձկներին, որպեսզի պարզեն թե ինչ է կատարվում։
Նրանք լսեցին, թե ինչպես է մի ձկնորսը մյուսին ասում, որ այս լճի ձկները համեղ են և շատ մեծ։
Ինչին պատասխան մյուս ձկնորսը համաձայնվեց և ասեց, որ կարելի է փորձել նրանց համը` որսալով նրանց թարմ-թարմ։
Եվ երկուսով պայմանավորվեցին, որպեսզի մյուս օրը կեսօրին գան ձկնորսության։
Իմաստուն ձուկը ասեց մյուս երկուսին, որ նրանք պետք է գնան ավելի ապահով տեղ, որպեսզի ողջ մնան։
Նա գիտի գաղտնի առու, որի միջոցով կարող են լողալ դեպի նոր լճակ։
Դրան ի պատաասխան երկրորդ ձուկը ասաց, որ նրանք կարող են վերջին պահին որոշել գնալ մեկ այլ տեղ ձուկ բռնելու։
Իսկ առաջին ձուկը ասաց, որ միևնույնէ նրանք արդեն գնացել են և այլևս չանհանգստանան։
Հաջորդ օրը երբ եկան ձկնորսները, երրորդ ձուկը առվակի միջոցով լողաց դեպի նոր լիճ։
Երկրորդ ձուկը նրանց տեսնելով որոշեց փախչել բայց բռնվեց։
Մահացած ձևանալով նրան ձկնորսները նետեցին դեպի լիճը։
Երրորդ ձուկը չէր էլ նկատել ձկնորսներին այդ պատճառով նրան բռնեցին և նետեցին իրենց զամբյուղը։
Խրատ՝ Նախապես պլանավորելը հեշտացնում է կյանքը։
ԽԵԼԱՑԻ ԴԱՎԻԹԸ
Լինում է չի լինում մի գյուղ է լինում: Այդ գյուղում Դավիթ անունով մի տղա էր ապրում: Նա շատ խելացի էր և դպրոցի լավագույն աշակերտներից էր:
Մի անգամ Դավիթը որոշում է իր ընկերների հետ գնալ արշավի, որպեսզի հատապտուղներ հավաքեն և ընկերներով ուրախանան: Առավոտյան գյուղում եղանակը շատ արևոտ էր. Դավիթն ու իր ընկերները ճանապարհ ընկան : Նրանք զամբյուղներով հատապտուղ հավաքեցին և լավ ժամանակ անցկացրեցին:

Ետ վերադառնալու ժամանակ մառախուղը հանկարծ պատեց ողջ գյուղը և տղաները մոլորվեցին: Քանի որ շուտով մութն ընկնելու էր, Դավիթը առաջարկեց մի փչակ կամ քարանձավ գտնել և գիշերել այնտեղ, որպեսզի ապահով լինի: Մոտակայքում մի մեծ քարանձավ կար, տղաները մտան այնտեղ, Դավիթը որոշեց կրակ ստանալ, ինչպես սովորել էր դպրոցում: Նա փոքրիկ ճյուղի օգնությամբ կրակ վառեց և բոլորը տաքացան:
Հանկարծ քարանձավի խորքից ինչ- որ վախենալու ձայն լսվեց. տղաները շատ վախեցան և խառնվեցին իրար: Քարանձավում արջ կար, նա նկատել էր տղաներին և գալիս էր նրանց կողմ: Դավիթը հիշեց, որ արջերը հատապտուղ շատ են սիրում և արագ կողմնորոշվելով զամբյուղով հատապտուղը դրեց արջի դիմաց: Մինչ արջը ուրախ-ուրախ ուտում էր, տղաները փախան քարանձավից:
Նրանց ծնողները արդեն փնտրում էին տղաներին և քարանձավին մոտ էին, լսելով ձայները նրանք գտան երեխաներին ու ողջ-առողջ տարան տուն: Այսպիսով Դավիթը փրկեց իր ընկերներին…





