Մաթեմատիկա տրամաբանական խնդիրներ

1.Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը:

Փղի քաշը 200 կգ է։

2.Լիսեռը մեկ վայրկյանում պտտվում է հարյուր աստիճանով։  Մեկ ժամում քանի՞ պտույտ կկատարի։

էէէ

Մեկ ժամում կպտտվի 1000 անգամ։

3.Դահլիճում կա այնքան շարք, որքան աթոռ կա յուրաքնչյուր շարքում։  Քանի՞ շարք կա դահլիճում, եթե աթոռների ընդհանուր թիվը 400 է։

20 * 20 = 400

Պատ․՝ կա 20 շարք։

4.Էլենը գնեց 4 կատու իսկ Նանեն` 9 կատու: Քանի՞ կատու երկու ընկերուհիները գնեցին միասին։ Կատուների  համար նրանք վճարեցին 19500 դրամ:  Ի՞նչ արժեր մեկ հատ կատուն:

Լուծում

Նրանք միասին ունեն 13 կատու։ Ամեն մի կատուն արժեր 1500 դրամ։

5.

5. Հիմա հայրս 27 տարեկան է և 9 անգամ մեծ է ինձնից։  Քանի՞ տարի հետո հայրս երկու անգամ մեծ կլինի ինձնից։ Քանի՞ տարեկան կլինի հայրս այդ ժամանակ։

Նրա հայրը 48 տարեկան կլինի, երբ հայրը նրանից երկու անգամ մեծ լինի։ Որդին կլինի 24 տարեկան:

Մայրենի

10.03.23

1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 32-35-րդ առաջադրանքները:

2.Թումանյանական իմ հերոսը՝

  • Ընտրի՛ր  Թումանյանի որևէ ստեղծագործության հերոսի:
  • Գրի՛ր, թե տվյալ ստեղծագործության մեջ ինչ դեր ունի:
  • Բնութագրի՛ր նրան և արտահայտիր կարծիքդ նրա մասին:
  • Եթե կան տվյալներ  հեղինակի կողմից հերոսի  անվան ընտրության կամ նրա նախատիպի մասին՝ գրի՛ր (այս մասին դասարանում խոսել ենք՝ «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը քննարկելիս, ո՞վ էր Նեսոն․․․):

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

մատնաչափ – մատի չափ ունեցող
կիսագունդ – կիսատ գունդ
անհարթ – ոչ հարթ
անտեսանելի- ոչ տեսանելի
ինքնաշարժ – ինքն իրեն շարժվող
սկզբնական – սկզբում եղած
Արևմտաեվրոպական — Արևմտյան Եվրոպայի
Աստղադիտարան — աստղերը դիտելու վայր
Համաշխարհային — համայն աշխարհի
Հավասարաչափ — հավասար չափ ունեցող

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:  

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Ա և Բ.
Անդրկովկաս, հակակշիռ, համատարած, ենթադրել, նախադրյալ, ներմուծել, պարփակել, վերականգնել, փոխադարձ, տարաշխարհիկ:

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային-մարդկություն
 ծայրահեղ-ծայրահեղություն
 ստամոքսային-ենթաստամոքսային
 գիտակցություն-գիտակցական
 ակնաբույժ-ակնաբուժություն
 մթնոլորտ-մթնոլարտային
 որոշում-տեղորոշում
 ընդհատ-անընդհատ
 օրինաչափ-օրինաչափություն
 ձեռնարկ-ձեռնարկատիրություն
 մանրէ-մանրէբանություն
 փոխանակություն-փոխանակում: