21.02.23
1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 12-15-րդ առաջադրանքները:
12.Տեքստը համառոտի՛ր ։
Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:
Երկու ընկեր անապատով գնում էին: Ընկերներից մեկը թուլացավ ընկավ,մյուսը թողեց հեռացավ։Մի քարավան հասավ այդտեղ,և ուշքի բերեցին տղային։Տղան շարունակեց ճանապարհը և հասավ ընկերոջը։Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել:Ընկերը նրան շալակն առավ,հասցրեց տուն։Հրաժեշտ տալուց ասաց․
13.Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց.
-Ես վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը:
Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր:
-Ես ցանկանում եմ աստղակերպն անվանել իմ կնոջ ` Բետինայի անունով:
2.Ովքեր չէին կատարել`լրացնեն հետեւյալ աշխատանքը.
Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրո՚ւ ընտանեկան բեմադրում֊ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։





