Այս ամսվա ընթացքում պատմությունից սովորել ենք Հայաստանի համար շատ կարևոր իրադարձությունների մասին։ Իմացել եմ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության և դրա ազդեցության մասին։ Խոսել ենք նաև ազգային խորհուրդների և այդ ժամանակվա Հայաստանի վիճակի մասին։ Սովորել ենք Բրեստ-Լիտովսկի պայմանագրի և Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության մասին։ Ինձ համար ամենահետաքրքիր թեման Մայիսյան հերոսամարտերն էին՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը և Ղարաքիլիսան։ Ինձ տպավորեց, թե ինչպես հայ ժողովուրդը կարողացավ միավորվել և պաշտպանել իր երկիրը։ Նաև իմացա, թե ինչպես ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, ովքեր էին ղեկավարում այն և ինչպիսին էր նրա բանակը։ Այս ամենի շնորհիվ ավելի լավ հասկացա, թե որքան դժվար ժամանակներ է անցել Հայաստանը։ Կարծում եմ՝ այս ամիս բավականին լավ եմ աշխատել և փորձել եմ հասկանալ բոլոր թեմաները։ Ինձ այս ամսվա համար կգնահատեի 8-9, որովհետև կատարել եմ առաջադրանքները և սովորել նոր բաներ, բայց գիտեմ, որ դեռ կարող եմ ավելի լավ աշխատել։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 3
Տեսանյութ – 1918 թ. Մայիսյան ճակատամարտերը
Էսսեն կատարել եմ դասարանում։