Դիտել տեսանյութը – 1918 թ. Մայիսյան ճակատամարտերը 10-20 նախադասությամբ ամփոփ գրել ի՞նչի մասին էր տեսնյութը։ Ի՞նչ սովորեցիր և ի՞նչը տպավորեց քեզ։ Հետևի՛ր նաև գրածիդ ուղղագրությանն ու կետադրությանը։
Տեսանյութը 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի մասին էր։ Այդ ժամանակ թուրքական զորքերը փորձում էին գրավել Հայաստանը։ Հայ ժողովուրդը միավորվեց և սկսեց պայքարել իր հայրենիքը պաշտպանելու համար։ Մայիսյան հերոսամարտերից ամենակարևորներն էին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը։ Հայ զինվորների կողքին կռվում էին նաև կամավորներն ու հասարակ ժողովուրդը։ Չնայած թշնամին ավելի մեծ ուժեր ուներ, հայերը չհանձնվեցին և քաջաբար պայքարեցին։ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում հայերը հաղթանակ տարան։ Ղարաքիլիսայի ճակատամարտում նույնպես հայերը մեծ քաջություն ցուցաբերեցին։ Այս հաղթանակները օգնեցին փրկել հայ ժողովրդին և պահպանել Հայաստանը։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Այս թեմայից սովորեցի, թե որքան կարևոր էին Մայիսյան հերոսամարտերը մեր ժողովրդի համար։ Ինձ ամենաշատը տպավորեց այն, որ հայերը միավորվեցին և պայքարեցին իրենց հայրենիքի համար չնայած դժվարություններին։