Այս ամսվա ընթացքում պատմություն առարկայից ուսումնասիրեցինք մի քանի կարևոր թեմաներ։ Սովորեցինք Առաջին աշխարհամարտի և այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ուսումնասիրեցինք նաև Հայոց ցեղասպանության պատճառները, ընթացքը և հետևանքները։ Խոսեցինք հայերի ինքնապաշտպանական հերոսամարտերի մասին և իմացանք, թե ինչու էին դրանք կարևոր։ Սովորեցինք նաև հայ կամավորական ջոկատների և նրանց կատարած դերի մասին։ Ուսումնասիրեցինք նաև Կիլիկիայի հայության հետ կապված իրադարձությունները։ Այս թեմաների շնորհիվ ես ավելի շատ բան իմացա մեր ժողովրդի պատմության մասին։ Ինձ հատկապես տպավորեց այն, թե ինչպես էին հայերը դժվար պայմաններում փորձում պաշտպանել իրենց և իրենց ընտանիքներին։ Ինձ համար հետաքրքիր էր նաև իմանալ, որ տարբեր վայրերում մարդիկ միավորվում էին ընդհանուր նպատակի համար։ Այս ամսվա ընթացքում ես հասկացա, որ պատմությունը կարևոր է, որովհետև այն օգնում է մեզ հասկանալ մեր անցյալը։ Մենք կատարեցինք նաև տարբեր առաջադրանքներ օրինակ էսսեն։ Այդ աշխատանքները օգնեցին ինձ ավելի լավ հասկանալ անցած թեմաները։ Այս ամսվա ընթացքում սովորած թեմաներից շատերը ինձ համար հետաքրքիր էին և տպավորիչ։
Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում
Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին
Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության հետևանքները և դատապարտումը
Նախագիծ