Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել քրոմոսոմների կառուցվածքը և նրանց կատարած գործառույթը։

Քոմոսոմները գտնվում են բջջի կորիզում և նրանք կազմված են ԴՆԹ֊ից և սպիտակուցներից։ Նրանք փոխանցում ժարանգական տեղեկություն ծնողներից երեխաներին։

2. Ներկայացնել մարդու գենը։

Մարդու գենը ԴՆԹ֊ի մի մասնա որը պարունակում է տեղեկություն մեր ժառանգական հատկանիշների մասին։ Նաև գեներն ազդում են մեր արտաքին տեսքի վրա։

3. ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքը և գործառույթը։

ԴՆԹ-ն կազմված է երկու շղթաներից և պահում է օրգանիզմի ժառանգական տեղեկությունը։ ՌՆԹ-ն սովորաբար կազմված է մեկ շղթայից ու այն օգնում է ԴՆԹ-ի տեղեկության հիման վրա սպիտակուցներ ստեղծել։

4. Ներկայացնել միտոզի փուլերը։

Միտոզի փուլերն են պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և տելոֆազ։ Պրոֆազ, քրոմոսոմները դառնում են տեսանելի ու բջիջը պատրաստվում է բաժանման։ Մետաֆազ, քրոմոսոմները դասավորվում են բջջի մեջտեղում։ Անաֆազ, քրոմոսոմների մասերը բաժանվում ու շարժվում են դեպի բջջի հակառակ կողմերը։ Տելոֆազ, առաջանում են երկու նոր կորիզներ ու բջիջը բաժանվում է երկու նոր բջիջների։

5. Ինչ է իրենից ներկայացնում անսեռ բազմացումը։

Անսեռ բազմացումը բազմացման ձև է երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ ծնողական օրգանիզմից առանց սեռական բջիջների մասնակցության։

6. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։

Քրոմոսոմները հարցեր

Ժառանգական տեղեկատվության իրացումը

Միտոզ

Անսեռ Բազմացում

Թողնել պատասխան