- Ի՞նչ են քրոմոսոմները և որտե՞ղ են գտնվում բջջում։
Քրոմոսոմները բջջի այն կառուցվածքներն են, որոնք պահպանում են ժառանգական տեղեկությունը։ Դրանք գտնվում են բջջի կորիզում։
2. Ի՞նչ են գեները և ի՞նչ դեր ունեն օրգանիզմի ժառանգական հատկանիշների փոխանցման գործում։
Գեները ԴՆԹ-ի փոքր հատվածներ են, որոնք պատասխանատու են մեր ժառանգական հատկանիշների համար։ Դրանք ծնողներից փոխանցվում են երեխաներին և որոշում են օրինակ աչքերի ու մազերի գույնը։
3. Ինչի՞ց են կազմված քրոմոսոմները։
Քրոմոսոմները կազմված են ԴՆԹ-ից և սպիտակուցներից։
4. Ի՞նչ կապ կա ԴՆԹ-ի, գեների և քրոմոսոմների միջև։
ԴՆԹ-ն այն նյութն է որը պահպանում է ժառանգական տեղեկությունը։ Գեները ԴՆԹ-ի հատվածներն են, իսկ քրոմոսոմները կազմված են ԴՆԹ-ից և սպիտակուցներից։ Այսինքն դրանք բոլորը կապված են ժառանգական տեղեկության պահպանման և փոխանցման հետ։