Հոգատարությունը մարդկային բարձր առաքելություն է

Հոգատարությունը մարդու ամենալավ հատկություններից մեկն է։ Այն նշանակում է ուշադրություն դարձնել ուրիշներին, օգնել նրանց և դժվար պահերին լինել նրանց կողքին։ Հոգատար լինելու համար պարտադիր չէ մեծ բաներ անել, նույնիսկ մի փոքր օգնությունը կամ բարի խոսքը կարող են ուրախացնել մարդուն։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է հոգատար լինի ոչ միայն իր ընտանիքի և ընկերների, այլև շրջապատի բոլոր մարդկանց նկատմամբ։ Կարևոր է նկատել, երբ ինչ որ մեկը օգնության կարիք ունի, և անտարբեր չանցնել նրա կողքով։ Հոգատարությունը պետք է ցույց տալ նաև կենդանիների և բնության նկատմամբ։ Իմ կարծիքով հոգատար մարդը նա է, ով մտածում է ոչ միայն իր, այլ նաև ուրիշների մասին։

Թողնել պատասխան