- Ի՞նչ է բջջային ցիկլը, և ի՞նչ փուլերից է այն կազմված։
Բջջային ցիկլը բջջի կյանքի շրջանն է, որի ընթացքում այն աճում է, պատրաստվում բաժանման և բաժանվում։ Այն կազմված է երկու հիմնական մասից ինտերֆազից և միտոզից։
- Ի՞նչ է միտոզը, և ո՞րն է դրա կենսաբանական նշանակությունը։
Միտոզը բջջի կորիզի բաժանումն է որի արդյունքում առաջանում են երկու նոր բջիջներ։ Այն կարևոր է օրգանիզմի աճի, հին բջիջների փոխարինման և վնասված հյուսվածքների վերականգնման համար։
- Որո՞նք են միտոզի հիմնական փուլերը։ Նկարագրել յուրաքանչյուր փուլի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները։
Միտոզն ունի չորս հիմնական փուլ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ։ Պրոֆազում քրոմոսոմները դառնում են տեսանելի, մետաֆազում դասավորվում են բջջի կենտրոնում, անաֆազում բաժանվում և շարժվում են դեպի հակառակ կողմերը, իսկ թելոֆազում առաջանում են երկու նոր կորիզներ։
- Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում քրոմոսոմների հետ միտոզի տարբեր փուլերում։
Պրոֆազում քրոմոսոմները կարճանում և հաստանում են, դրա շնորհիվ դառնում են տեսանելի։ Մետաֆազում դրանք դասավորվում են բջջի կենտրոնում, անաֆազում բաժանվում են երկու մասի և շարժվում հակառակ կողմեր, իսկ թելոֆազում ձևավորվում են երկու նոր կորիզներում։
- Ինչո՞ւ է միտոզի արդյունքում առաջանում երկու դուստր բջիջ՝ մայրական բջջի քրոմոսոմների նույն թվով և նույն ժառանգական տեղեկատվությամբ։
Դա տեղի է ունենում, որովհետև մինչև միտոզը ԴՆԹ-ն կրկնապատկվում է, և յուրաքանչյուր քրոմոսոմի երկու նույնական մասերը բաժանվում են երկու նոր բջիջների միջև։ Դրա շնորհիվ երկու դուստր բջիջներն էլ ստանում են նույն քանակի քրոմոսոմներ և նույն ժառանգական տեղեկատվությունը։