Գործնական աշխատանք. 68-72-րդ առաջադրանքներ:
68.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ֊ հարցուփորձ, հարձակում, մրձույթ- մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման֊ օձանման, ատաղծագործ֊ ատաղձագործ:
գ. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել֊ խեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ,
նախկին:
դ. Ճեղքել, կմաղք֊ կմախք, աղքատ, կողպեք, վղտալ֊ վխտալ, եղբայր, սանդուղք:
69.Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
ծուղակ- թակարդ
ընչազրկություն- աղքատություն
թովչանք- հրապուրանք
ահ- երկյուղ
թախանձանք- աղերսանք
2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն,ակնածանք, տենչանք:
հռչակ- համբավ
առաջաբան- ներածություն
ավար- կողոպուտ
հարգանք- ակնածանք
բաղձանք- տենչանք
70.Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականներին հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:
զգոն- աչալուրջ
առաքինի- պարկեշտ
առույգ- եռանդուն
տրտում- թախծոտ
թանձր- խիտ
2. Բանիմաց, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, ակնածանք, կասկածամիտ, հարգանք:
բանիմաց- լավատեղյակ
թերահավատ- կասկածամիտ
հնազանդ- հեզ
71.Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:
ապականել- պղծել
ըմբոստանալ- ընդվզել
գովել- դրվատել
վատաբանել- փնովել
խաղաղվել- հանդարտվել
2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:
թմրել- ընդարմանալ
հավաքել- ժողովել
դժգոհել- տրտնջալ
վառել- հրկիզել
72.Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:
խաղաղություն- պատերազմ
կորուստ- ձեռքբերում
բերկրանք- թախիծ
վերնահարկ- ներքնահարկ
ըմբոստություն- հնազանդություն