Առաջադրանք1
Սովորել դասը պատմել- Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը:/էջ 66-70/
Պատասխանել հարցերին / բլոգային աշխատանք/
ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Նկարագրի՛ր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք-հայկական պատերազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:
Բոլշևիկներն ու քեմալականները սկսեցին համագործակցել, որովհետև երկուսն էլ դեմ էին Անտանտին և չէին ցանկանում որ Հայաստանը ուժեղանա։ Քեմալը Ռուսաստանից օգնություն էր ուզում, իսկ դրա դիմաց առաջարկում էր հարձակվել Հայաստանի վրա։ 1920 թվականի սեպտեմբերի 28-ին թուրքական բանակը հարձակվեց Հայաստանի վրա։ Պատերազմի ընթացքում թուրքերը գրավեցին Սարիղամիշը, Կարսը և Ալեքսանդրապոլը։ Նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադար։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերությունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչու՞ հայկական բանակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար:
Անտանտի երկրները չէին ցանկանում պատերազմել Թուրքիայի և Ռուսաստանի դեմ Հայաստանին օգնելու համար:Բայց Մեծ Բրիտանիան Հայաստանին զենք և զինամթերք տրամադրեց։ Հայկական բանակը պարտվեց, որովհետև թուրքական բանակն ավելի մեծ էր ու պատրաստված, իսկ Հայաստանը դժվար վիճակում էր։ Պարտության համար պատասխանատու էին նաև Հայաստանի կառավարությունը։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլշևիկներին ու քեմալականներին:
Բոլշևիկներին և քեմալականներին միավորում էր այն որ երկուսն էլ ցանկանում էին պայքարել Անտանտի դեմ և հասնել իրենց նպատակներին։ Բոլշևիկները ցանկանում էին վերահսկողություն հաստատել Հայաստանում և կապվել Թուրքիայի հետ, իսկ քեմալականները ցանկանում էին պահպանել իրենց տարածքները և թույլ չտալ որ Հայաստանն ընդլայնվի։ Այդ պատճառով նրանք որոշեցին օգնել միմյանց։