Սեպտեմբերի 21-25

1. Նյութեր / մարմին / երևույթ

1. Ի՞նչ է նյութը։ Ի՞նչ է մարմինը։
Նյութը այն է, ինչից կազմված են մարմինները։ Մարմինը նյութից կազմված առարկա է։

2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև։
Ֆիզիկական երևույթի ժամանակ նյութը չի փոխվում, իսկ քիմիական երևույթի ժամանակ առաջանում է նոր նյութ։

2. Նյութերի դասակարգում

1. Ի՞նչ է պարզ և բարդ նյութը։
Պարզ նյութը կազմված է մեկ տարրի ատոմներից, իսկ բարդ նյութը տարբեր տարրերի ատոմներից։

2. Որո՞նք են անօրգանական նյութերի հիմնական դասերը։
Անօրգանական նյութերի հիմնական դասերն են օքսիդները, թթուները, հիմքերը և աղերը։

3. Ի՞նչ է օքսիդը, թթուն, հիմքը և աղը։
Օքսիդը թթվածնի և մեկ այլ տարրի միացություն է։ Թթուն, հիմքը և աղը անօրգանական նյութերի հիմնական դասերից են։

3. Ռեակցիաներ

1. Ի՞նչ է քիմիական ռեակցիան։ Որո՞նք են քիմիական ռեակցիաների տեսակները։
Քիմիական ռեակցիան այն գործընթացն է, որի ժամանակ առաջանում են նոր նյութեր։ Դրա հիմնական տեսակներն են միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման ռեակցիաները։

2. Ինչպե՞ս տարբերել միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման ռեակցիաները։
Միացման ժամանակ մի քանի նյութից ստացվում է մեկ նյութ, իսկ քայքայման ժամանակ մեկ նյութից՝ մի քանի նյութ։ Տեղակալման ժամանակ մի տարր փոխարինում է մյուսին, իսկ փոխանակման ժամանակ երկու նյութ փոխանակում են իրենց մասերը։

4. Քիմիական կապ

1. Քիմիական կապի ի՞նչ տեսակներ գիտես։
կովալենտ և մետաղական կապերը։

2. Ո՞րն է տարբերությունը իոնային և կովալենտ կապերի միջև։
Իոնային կապի ժամանակ էլեկտրոնները տրվում կամ ընդունվում են, իսկ կովալենտ կապի ժամանակ ատոմները էլեկտրոնները կիսում են։

5. Մոլ

1. Ի՞նչ է մոլը։
Մոլը նյութի քանակի չափման միավոր է որը ցույց է տալիս նյութի մասնիկների քանակը։

2. Ինչպե՞ս հաշվարկել նյութի քանակը։
Նյութի քանակը հաշվում ենք n = m / M բանաձևով, որտեղ m-ը զանգվածն է, իսկ M-ը մոլային զանգվածը։

Թողնել մեկնաբանություն