Բարդ նախադասության վարժություններ

2. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու։

Նավակն արդեն մոտեցել էր այն մարդուն, որը կանգնած էր ափին։

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է ամեն ինչ սկսվել։

Արդեն շատ հեռու եք այն վայրից, որտեղից եկել եք։

Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր մասնակցել են այդ պատմությանը։

5. Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով։

  1. Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել։
    — Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային։
  2. Հեռու գարունքին, երբ Արայի լեռը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը։ Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա։
    — Հեռու գարունքին ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը։
  3. Տատի այդ տարօրինակ պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա։
    — Տատի այդ տարօրինակ պատմությունը վատ ազդեց երեխայի վրա։
  4. Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ, երբ շները շոգից տակի ստվերում պառկում են, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին։
    — Ամռան շոգին առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին։
  5. Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։
    — Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

6. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր։

Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին։
— Հնագիտական պեղումներից մի բան պարզվել է։ Մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին։

Գիտնականները փորձերով ապացուցել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ։
— Գիտնականները փորձեր են կատարել։ Նրանք ապացուցել են, որ աղավնիները հիանալի հիշողություն ունեն։

Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից։
— Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է։ Հյուսելիս մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա։ Նա կամաց-կամաց կտրվում է իրեն անհանգստացնող մտքից։

Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը։
— Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները մի բան են պարզել։ Մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը։

Թողնել մեկնաբանություն