1. Նյութեր / մարմին / երևույթ
1. Ի՞նչ է նյութը։ Ի՞նչ է մարմինը։
Նյութը այն է ինչից կազմված են մարմինները։ Մարմինը նյութի որոշակի ձևն է, օրինակ սեղանը կամ գիրքը։
2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև։
Ֆիզիկական երևույթի ժամանակ նյութը չի փոխվում, իսկ քիմիական երևույթի ժամանակ առաջանում է նոր նյութ։
2. Նյութերի դասակարգում
1. Ի՞նչ է պարզ և բարդ նյութը։
Պարզ նյութը կազմված է մեկ քիմիական տարրի ատոմներից, իսկ բարդ նյութը տարբեր տարրերի ատոմներից։
2. Որո՞նք են անօրգանական նյութերի հիմնական դասերը։
օքսիդները, թթուները, հիմքերը և աղերը։
3. Ի՞նչ է օքսիդը, թթուն, հիմքը և աղը։
Օքսիդը թթվածնի և մեկ այլ տարրի միացություն է։ Թթուն, հիմքը և աղը անօրգանական նյութերի հիմնական դասերից են և ունեն իրենց հատուկ կազմն ու հատկությունները։
3. Ռեակցիաներ
- Ի՞նչ է քիմիական ռեակցիան։ Որո՞նք են քիմիական ռեակցիաների տեսակները։
Քիմիական ռեակցիան այն գործընթացն է որի ժամանակ մի նյութերից առաջանում են նոր նյութեր։ Հիմնական տեսակներն են միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման։
2. Ինչպե՞ս տարբերել դրանք։
Միացման ժամանակ մի քանի նյութից ստացվում է մեկը, քայքայման ժամանակ մեկը բաժանվում է մի քանի նյութերի, իսկ տեղակալման և փոխանակման ժամանակ նյութերը փոխանակում են իրենց մասերը։
4. Քիմիական կապ
1. Քիմիական կապի ի՞նչ տեսակներ գիտես։
Գիտեմ կովալենտ և մետաղական կապերը։
2. Ո՞րն է տարբերությունը իոնային և կովալենտ կապերի միջև։
Իոնային կապի ժամանակ ատոմները էլեկտրոններ են տալիս կամ ընդունում, իսկ կովալենտ կապի ժամանակ էլեկտրոնները կիսում են։
5. Մոլ
1. Ի՞նչ է մոլը։
Մոլը նյութի քանակի չափման միավոր է, որը ցույց է տալիս, թե որքան մասնիկ կա նյութում։
2. Ինչպե՞ս հաշվարկել նյութի քանակը։
Նյութի քանակը հաշվում ենք n = m / M, որտեղ m-ը զանգվածն է, իսկ M-ը մոլային զանգվածը։
6. Ատոմ
1. Որո՞նք են ատոմի հիմնական մասնիկները։
Ատոմի հիմնական մասնիկներն են պրոտոնը, նեյտրոնը և էլեկտրոնը։
2. Ինչպե՞ս որոշել դրանց թիվը։
Պրոտոնների թիվը հավասար է տարրի ատոմային համարին, չեզոք ատոմում էլեկտրոնների թիվը նույնն է, իսկ նեյտրոնները գտնում ենք զանգվածային թվից հանելով պրոտոնների թիվը։
7. Օքսիդացման աստիճան
Ի՞նչ է օքսիդացման աստիճանը։
Օքսիդացման աստիճանը ցույց է տալիս, թե միացության մեջ տարրը պայմանականորեն քանի էլեկտրոն է տվել կամ ընդունել։
Ինչպե՞ս որոշել տարրի օքսիդացման աստիճանը միացության մեջ։
Այն որոշում ենք հաշվի առնելով միացության բանաձևը և մյուս տարրերի հայտնի օքսիդացման աստիճանները։
8. Զանգվածային բաժին
1. Ի՞նչ է զանգվածային բաժինը։
Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե նյութի ընդհանուր զանգվածի որ մասն է կազմում տվյալ տարրը։
2. Ինչպե՞ս հաշվարկել տարրի զանգվածային բաժինը։
հաշվում ենք տարրի զանգվածը բաժանելով միացության ընդհանուր զանգվածին և բազմապատկելով 100%-ով։
9. Mr — հարաբերական մոլեկուլային զանգված
1. Ի՞նչ է Mr-ը, Ar-ը։
Ar-ը տարրի հարաբերական ատոմային զանգվածն է, իսկ Mr-ը նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածն է։
2. Ինչպե՞ս հաշվարկել նյութի Mr-ը։
Mr-ը հաշվում ենք միացության մեջ եղած բոլոր ատոմների Ar-ները գումարելով հաշվի առնելով դրանց քանակը։