Հալոգենների ընդհանուր բնութագիրը

1. Հալոգենների ընդհանուր բնութագիրը

Ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ։ Գտնվում են պարբերական համակարգի 17-րդ խմբում՝ գլխավոր ենթախմբում։ Նրանք անվանվում են հալոգեններ, որովհետև այդ բառը նշանակում է «աղ առաջացնող»։

2. Հատկությունների փոփոխությունը խմբում

Ատոմային շառավիղը՝ մեծանում է վերևից ներքև։

Էլեկտրաբացասականությունը՝ նվազում է վերևից ներքև։

Ոչ մետաղական հատկությունները՝ թուլանում են վերևից ներքև, քանի որ ատոմի շառավիղը մեծանում է։

Ակտիվությունը՝ նվազում է վերևից ներքև։

Պատճառն այն է, որ վերևից ներքև ատոմի շառավիղը մեծանում է, և արտաքին էլեկտրոնը միջուկից ավելի հեռու է գտնվում։

3. Քիմիական հատկություններ
Գրե՛ք հավասարումները, որոնք ցույց են տալիս քլորի փոխազդեցությունը՝
ա) նատրիումի, 

NA+C2=NA C
բ) ջրածնի,

C2+H2=C H
գ) երկաթի,

C2+Fe=C Fe
դ) ջրի հետ։

C2+HO2=C

4. Նկարագրե՛ք քլորի, բրոմի և յոդի ֆիզիկական ֆիզիկական հատկությունները:

Քլորը դեղնականաչավուն, սուր հոտով թունավոր գազ է։ Բրոմը կարմրաշագանակագույն հեղուկ է և նույնպես թունավոր։ Յոդը մուգ մոխրագույն, պինդ նյութ է, որը տաքացնելիս հեշտությամբ գոլորշիանում է և առաջացնում մանուշակագույն գոլորշիներ։

5. Կիրառություններ
Ներկայացրե՛ք քլորի, բրոմի, յոդի և ֆտորի առնվազն մեկ կիրառություն։ Նշե՛ք նաև, թե ինչու պետք է զգուշությամբ վերաբերվել հալոգեններին։

Քլորը օգտագործվում է ջուրը ախտահանելու համար։ Բրոմը օգտագործվում է որոշ դեղերի և քիմիական նյութերի արտադրության մեջ։ Յոդը օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես ախտահանիչ։ Ֆտորը օգտագործվում է ատամի մածուկների և որոշ քիմիական նյութերի արտադրության մեջ։ Հալոգենների հետ պետք է զգուշությամբ վերաբերվել, որովհետև դրանցից շատերը թունավոր և քիմիապես ակտիվ նյութեր են։

Խնդիրներ

Բրոմի (Br₂) զանգվածը 16 գ է։ Հաշվե՛ք՝
ա) բրոմի նյութաքանակը,

n=0.1n=0.1 մոլ
բ) բրոմի մասնիկների թիվը։

N=6.02×10²² մասնիկ

Յոդի (I₂) զանգվածը 25,4 գ է։ Հաշվե՛ք՝
ա) յոդի նյութաքանակը,

n=0.1 մոլ
բ) յոդի մասնիկների թիվը։

N=6.02×10²² մասնիկ

Ֆտորի (F₂) զանգվածը 19 գ է։ Հաշվե՛ք՝
ա) ֆտորի նյութաքանակը,

n=0.5 մոլ
բ) ֆտորի մասնիկների թիվը։

N=3.01×10²³ մասնիկ

Քլորի (Cl₂) զանգվածը 7,1 գ է։ Հաշվե՛ք՝
ա) քլորի նյութաքանակը,

n=0.1 մոլ
բ) քլորի մասնիկների թիվը։

N=6.02×10²² մասնիկ

Թողնել մեկնաբանություն