Posted in Uncategorized

ՔՆՀԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

թագավոր ու թագուհի կային: Նրանք ապրում էին սիրով ու հաշտ, բայց շատ էին տխրում, որ երեխա չունեն: Վերջապես թագուհին մի աղջիկ բերեց: Թագավորը մեծ խնջույք սարքեց և հրավիրեց թագավորության բոլոր կախարդներին, որ նրանցից յուրաքանչյուրը լավ բան ցանկանա արքայադստերը: Երբ կախարդները եկան, նրանց հրավիրեցին ճոխ սեղանի մոտ: Յուրաքանչյուրի առաջ մի ակնազարդ ոսկյա սպասք էր դրված: Նոր էին նրանք սեղան նստել, հանկարծ մի կախարդ էլ հայտնվեց, մի կաղ չար պառավ: Նրան չէին հրավիրել, որովհետև երկար տարիներ դուրս չէր եկել իր աշտարակից, ու բոլորը նրան մոռացել էին: Թագավորը հրամայեց, որ նրան էլ ոսկյա սպասք մատուցեն: Բայց էլ չկար: Որովհետև յոթը սպասք էին պատվիրել հրավիրված յոթ կախարդների համար: Պառավը մտածեց, որ իրեն դիտմամբ չեն հրավիրել ու սպասք չեն պատվիրել, որպեսզի վիրավորեն և բարկացած ինչ-որ բան մրթմրթաց: Նրա կողքին նստած բարի կախարդը լսեց մրթմրթոցը ու հասկացավ, որ սա որևէ չարիք է պատճառելու արքայադստերը: Ընթրիքից հետո բարի կախարդը գնաց դստեր ննջարանը և թաքնվեց վարագույրի ետևում: Շուտով բոլորը եկան երեխայի ննջարանը և մոտեցան օրորոցին արտահայտելու իրենց ցանկությունները: Առաջին կախարդը ցանկացավ, որ արքայադուստրը լինի ամենագեղեցիկը աշխարհում: Երկրորդը՝ որ ամենախելոքը, երրորդը, որ ամենահմուտը, չորրորդը՝ որ հիանալի պարի, հինգերորդը՝ որ լավ երգի, յոթերորդը՝ որ լավ նվագի: Իսկ չար վհուկը գուշակեց, որ երբ արքայադուստրը դառնա 15 տարեկան, իլիկը կծակի նրա մատը և նա կմեռնի: Լսելով այդ սոսկալի ցանկությունը, բոլորը սարսափեցին, բայց այդ պահին վարագույրի ետևից դուրս եկավ բարի կախարդն ու բարձրաձայն ասաց. — Հանգստացեք, թագավոր ու թագուհի, ձեր աղջիկը չի մեռնի: Ճիշտ է, ես չեմ կարող ամբողջությամբ վերացնել այս վհուկի ցանկությունը, բայց կմեղմեմ: Իլիկը կծակի արքայադստեր մատը, բայց նա նա չի մեռնի, միայն խոր քուն կմտնի, որը կշարունակվի հարյուր տարի: Հարյուր տարի հետո կգա ջահել մի արքայազն ու կարթնացնի նրան: Ցանկանալով կանխել դժբախտությունը, թագավորը անմիջապես հրաման արձակեց՝ ամբողջ թագավորությունում արգելել իլիկի գործածությունը: Այդպես անցավ 15 տարի, ու բոլորը մառոցան չար պառավի գուշակությունը: Մի անգամ թագավորը, թագուհին ու արքայադուստրը գնացել էին զբոսանքի՝ իրենց ամառանոցային դղյակը: Արքայադուստրը սենյակներում վազվզելիս աստիճաններ նկատեց ու աստիճաններով վեր բարձրացավ մինչև տանիքը: Այնտեղ, փոքրիկ սենյակում կորաքամակ մի պառավ նստած՝ թել է մանում: Նա ոչինչ չէր լսել թագավորի հրամանի մասին: — Այս ի՞նչ եք անում, տատիկ,- հարցրեց արքայադուստրը: — Թել եմ մանում, զավակս,- պատասխանեց պառավը: — Ախ, ինչ հետաքրքիր է,- ասաց արքայադուստրը: — Այդ ի՞նչպես եք մանում: Տվեք ես էլ փորձեմ: Բայց իլիկը նոր էր վերցրել, որ մատը ծակեց և ուշաթափ ընկավ: Պառավը շատ վախեցավ ու սկսեց օգնություն կանչել: Մարդիկ վազելով եկան: Նրանք ջուր ցողեցին արքայադստեր երեսին, քացախով շփեցին քունքերը, բայց ոչինչ չօգնեց: Այդ ժամանակ թագավորը հիշեց կախարդի գուշակությունը և հասկացավ, որ էլ ոչինչ չի օգնի: Արքայադստերը տարան ամենալավ սենյակը և պառկեցրին ոսկեթել ու արծաթաթել կերպասից կարված անկողնում: Արքայադուստրը ասես կենդանի լիներ: Բարի կախարդը, որ արքայադստեր մահը փոխել էր հարյուրամյա քնով, իմացավ այս ամենը ու բոցեղեն կառքով, որին վիշապներ էին լծված, շտապ եկավ դղյակ: — Որպեսզի արքայադուստրը արթնանալուց հետո չվախենա,- ասաց նա,- ես քնեցնում եմ բոլորիդ: Բայց հենց որ արթնացավ, բոլորդ էլ կարթնանաք: Եվ կախարդը քուն իջեցրեց բոլոր ներկաների վրա: Բոլորը քնեցին՝ պալատական տիկնայք, ծառաները, սպասավորները, զինվորները, խոհարարները… Նույնիսկ կրակը հանգավ բուխարիկի մեջ: Ու այդ ամենը տեղի ունեցավ մի ակնթարթում: Երբ բոլորը քնեցին, թագավորն ու թագուհին համբուրեցին արքայադստերը ու դուրս եկան դղյակից: Դղյակն իսկույն շրջապատվեց խիտ անտառով ու անանցանելի մացառուտներով: Այդ դեպքից հարյուր տարի հետո հարևան թագավորի որդին որս էր անում այդ կողմերում. խիտ անտառի ետևում հանկարծ նկատեց դղյակի աշտարակի ծայրը: — Այդ ի՞նչ դղյակ է,- հարցրեց նա: Ամեն մեկը մի պատասխան տվեց: Մեկն ասաց, թե դա հին դղյակ է, որտեղ չար հոգիներ են ապրում, մյուսը, թե վհուկները գիշերները քեֆ են անում այնտեղ: Արքայազնը չգիտեր ում հավատար, բայց այդ ժամանակ մի ծերունի մոտեցավ ու ասաց. — Ես լսել եմ, որ դղյակում մի աննման քնած գեղեցկուհի կա: Նա կախարդված է, քնելու է այնքան ժամանակ, մինչև որ մի ջահել արքայազն գա, արթնացնի նրան, ու գեղեցկուհին պետք է դառնա նրա կինը: Լսելով այդ բանը, արքայազնը որոշեց անհապաղ գնալ գեղեցկուհու դղյակը: Դեռ չէր մոտեցել անտառին, որ մեծ-մեծ ծառերն ու փշոտ թփուտները սկսեցին ետ-ետ քաշվել, ճանապարհ բացելով նրա առաջ: Շուտով նա հասավ դղյակին ու մտավ բակը: Այստեղ մեռյալ լռություն էր տիրում: Շուրջը մարդկանց ու կենդանիների մարմիններ էին թափված: Արքայազնը դիակների տեղ դրեց նրանց: Արքայազնը շարունակեց առաջանալ: Բակից բարձրացավ աստիճաններով ու մտավ մի հին սենյակ: Այնտեղ հրացաններն ուսերին խռմփացնում էին պահապան զինվորները: Արքայազնը շրջեց բազմաթիվ սենյակներում, որտեղ պառկած կամ կանգնած էին մարդիկ, ու վերջապես մտավ շքեղ զարդարված, որսկեզօծ մի սենյակ: Այս սենյակում շքեղ անկողնում պառկած էր արքայադուստրը: Արքայազնը մոտեցավ քնած գեղեցկուհուն, ծունկի եկավ նրա մահճակալի մոտ: Արքայադուստրն այնքան գեղեցիկ էր, որ տղան չդիմացավ, համբուրեց նրան: Հենց այդ պահին էլ իրականացավ կախարդի գուշակությունը. արքայադուստրն արթնացավ և, տեսնելով երիտասարդին, քնքշորեն ասաց. — Դո՞ւք եք, արքայազն: Ես շատ երկար սպասեցի ձեզ: Արքայազնը այդ խոսքերից, քնքուշ ձայնից ուրախացած ասաց, թե շատ է սիրում աղջկան ու երջանիկ է, որ իրեն բախտ վիճակվեց նրան արթնացնել կախարդական քնից: Արքայադստեր հետ արթնացավ ամբողջ դղյակը: Ամեն մեկն անցավ իր գործին: Ու քանի որ 100 տարի էր անցել վերջին ճաշից հետո, բոլորն էլ քաղցած էին: Ուտելիքները մատուցում էին արքայադստեր սպասավորները, իսկ երաժիշտները սրրինգ ու ջութակ էին նվագում: Հաջորդ օրը ուրախ հարսանիք արին ու արքայազնը հարսնացուին տարավ իր թագավորությունը, որտեղ նրանք ուրախ ու երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s