Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում։ Իմ կարծիքով երկուսն էլ շատ կարևոր են։
- Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն: Ես գիտեմ ոնց է մեղուն պատռաստում մեղրը։
- Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ):Ծիծաղել, ասել, թռչկոտել, շինել, հարցնել, տզտզալ, ածել, հասկանալ, կարծել, կչկչալ, հայտնել, գցել։
- Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.Քո խելքի բանը չէ-դու դա չես հասկանա
պարապ-սարապ-անբան լինել