Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
    Կիտրոնաթթու, խնձորաթթու, կաթնաթթու, քացախաթթու։
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
    Թթուների բաղադրությունում առկա են ջրածնի և թթվային մնացորդները:
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: 
  5. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ:
  6. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Հյուսիսային և հարավային
  7. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցը օգնում է կողմնորոշվել տեղանքում:Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։
  8. Ի՞նչ է բջիջը։
     Բջիջը դա այդ տարրական կառուցվածքային միավորն է, որից կազմված են բոլոր օրգանիզմները:
  9. Որո՞նք են արմատի գործառույթները:
     Արմատը բույսը ամրացնում է հողին, արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր, արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
  10. Ի՞նչ է շնչառությունը:
    Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
  11. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:
    Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
  12. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
    Ջրային միջավայրօդացամաքային միջավայրհողային միջավայր և օրգանիզմային միջավայր:
  13. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
    Բնակության վայր է կոչվում կենսամիջավայրի այն որոշակի տարածքըորտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը։

Թողնել մեկնաբանություն