15.05.23
Գրաբարյան նախադասությունները փոխադրի՛ր աշխարհաբարի՝ քանի տարբերակով կարող ես։
Նախադասաթյուններն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։
Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)
Դուք եք լույսը աշխարհի։
Աշխարհի լույսը դուք եք։
Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
Չի հագենա աչքը տեսնելով, և ոչ ականջը լսելով։
Աչքը տեսնելով և ականջը լսելով չի հագենա։
Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
Թող գովի քեզ քո ընկեր և օտարը, ոչ թե քո շրթունքն ու բերանը։
Չպետք է գովեն քեզ քո շրթունքն ու բերանը այլ ընկերն ու օտարը։
Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
(Աոակք ԺԷ, 13)
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
Ով որ հատուցում է չարը բարու փոխարեն, չարը նրա տնից չի պակասի։
Ով որ չարը բարու փոխարեն է հատուցում, իր տանը չարը չի պակասում։
Ե) Որ տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ
նախատինք։ (Առակք ԺԸ, 13)
տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրան
Ով տալիս է պատասխան, միչև լսելը, անմիտ է։
Ով միչև լսելը պատասխան է տալիս անմտություն է անում։