- Ի՞նչ է բջիջը։ Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:
- Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։ Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից: Գերիշխում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N)։
- Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։ Բջջի հիմնական կառուցվածքային մասեր կորիզը, բջջաթաղանթը և ցիտոպլազման:
- Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։ Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։ Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը։
- Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։ Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։ Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը։
- Ի՞նչ է հյուսվածքը։ Հյուսվածքը միանման բջիջներից կազմված խումբ է:
- Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։ Բույսերը ունեն հինգ տեսակի հյուսվածք՝ գոյացնող, հիմնական, ծածկող, մեխանիկական և փոխադրող:
- Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։ Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:
- Ե՞րբ է լույսը բեկվում: Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի
ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ
լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է: - Ի՞նչ է ոսպնյակը: Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:
- Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ: F կետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:
- Նշի՛ր հայելիների տեսակները: Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ, գոգավոր:
- Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում: Բույսի վեգետատիվ օրգաներն են արմատները և ընձյուղը: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառություն, աճն ու զարգացումը: Ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
- Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում: Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են։
- Որո՞նք են արմատի գործառույթները: Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։
- Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք: Առանձգական և փնջային:
- Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը: Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։
- Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը: Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։
- Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները: Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։