Մայրենի

16.03.23

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 39-43-րդ առաջադրանքները:

39.Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, գործել-գործիք, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմիչք, հագնել-հագուստ, ձգել-ձգան, փակել-փական, խթանել-խցան, փաթաթել-փաթաթիչ, ճոճել-ճոճանակ, գանձել-գանձ, զսպել-զսպանակ, ջնջել-ջնջոց, ծածկել-ծածկոց, օրորել-օրորոց:

40.Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

41. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով: Կանգ առնել, մուր գալ, շուռ գալ, ցույց տալ:

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
 Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

Թողնել մեկնաբանություն