14.03.23
Գրաբարյան առակը փոխադրի՛ր աշխարհաբարի և կատարի՛ր առաջադրանքները. Վարդան Այգեկցի․ «Կտակ վասն գանձի» :
Ուշադի՛ր եղիր, առակից հետո կա բառարան, որը քեզ շատ կօգնի։
Վարդան Այգեկցի
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Բառարան
ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց — կանչեց
զորդիսն — որդիներին
որդեակք — որդյակներ
պահեալ — պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին — այգում
զտեղին — տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ — ով, ով որ
խորագոյն — ավելի խոր
փորէ — այստեղ` փորի
գտանէ — այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին — վարում էին
իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի — որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ — տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով
Հարցեր և առաջադրանքներ
1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.
Կոչեաց-կոչեց, որդեակք-որդյակներ, պահեալ-պահել, աշխատութեամբ-աշխատությամբ, յայգին-այգին, յետ-հետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան-մահվան, խորագոյն-խորագույն, իւրն:
2.Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
ասէ-ասա, որդիքն-որդիները, սկսան-սկսեցին, յայգին մեր-մեր այգին, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:
3.Աշխարահաբար դարձրու առակը:
4.Ինչից է երևում հոր իմաստասեր լինելը:
Որդիներին աշխատացնելու համար ասում է, որ այգում ծառերից մեկի տակ ոսկիներն է թաքցրել, բայց ոչ մի ոսկի չկար։ Հայրը ցանկանում էր ծառերի խնամք։
5.Մեկ նախադասությամբ գրիր՝ ի՞նչ է սովորեցնում առակը։