Մայրենի

15.02.23

1. Հ. Թումանյանի բանաստեղծություններից մեկն ընտրի’ր եւ ձայնագրի’ր։

2. Հետեւյալ բանաստեղծությունն անգիր սովորի’ր եւ փորձիր մեկնաբանել այն` «Երնեկ թիթեռ ես լինեի…»։

Ամառվա գիշերը գյուղում

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական

Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,

Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

Թողնել մեկնաբանություն