«Հոգուս հատոր» Հովանես Թումանյան

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի

Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

1881


Թողնել մեկնաբանություն