Posted in Մայրենի

Գործնական քերականություն

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:


2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է  սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին: Փոքրիկ բլրակն անցիր ու կհասնես իկ ասած ծառին:
Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել: Փոքրիկ ձկնիկը թագնվելէր ջրիմուռների տակ:
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը: Քաղաքի ծայրի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:
Մի փոքրիկ առվակ իջնում  էր սարն ի վար: Մի առվակ իջնում  էր սարն ի վար:
Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ: Անտառից դուրս եկավ մի ձիուկ:
Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ: Հավն ածեց փոքրիկ ձվիկ:

 99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներովԱյստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանցուկ, շրջիկ, մարտիկ, սիրտ ճմլիկ, ճանճ քշիկ:
 բ) Օրինակ, ճաշիկ, ախորժակ, սահնակ, պահակ, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ, բռնակ:
 գ) Կտր(ել), դիպչ(ել), խուսափ(ել):

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛րԳրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ-հիվանդանոց, ծաղիկ-ծաղկանոց, մուկ-մկստան, հայ-հայաստա, նիստ-նստարան, այբուբեն-այբենարան, դաս-դասարան, դպիր-դպրոց, դարբին-դարբնոց, հյուրհյուրանոց, զոր(ք)-զորանոց, ռուս-Ռուսաստան, գործ-գոծարան, բրուտ-բրդոտ, կույս-կուսանոց, ուզբեկ-Ուզբեկստան, հնդիկ-Հնդկաստան, թուփ-թփոտ, ծիրանի-Ծիրանանոց:

Posted in Մայրենի

Համո Սահյանի բանաստեղծությունների աշնանային բառակապակցություններ

Աշնան օրեր

Իջել է ամպը

Դեղին թերթեր

Կարմիր խարույկ

Ծեր տանձենին

ոսկեզօծվել է

դեղին բոցեր են

Դեղին հրդեհ

դեղին ծուխ

Աշնան քամի

 ոսկու տերը

Քամու համբույրից

Շշուկով դիպավ 

Խշխշաց հանկարծ

 հինավուրց կաղնին

Կռացավ կաղնին

Ճյուղերով դիպավ

ծառից-ծառ անցավ

անտառը հուզված

ոսկեզօծված գլուխն

Փոքրիկ տերև

Խշշում էր անտառն

Իսկ քամին ուրախ 

ամպի ծվեններ

Կապույտ մշուշներ

 սունկի գլուխն

 վայրի նշենին

Տապալված կաղնու

խուլ հառաչանք

 ծուխն էր ծածանում

անտառի քունը

Կարմիր սարսուռ

Առուն բարի

Ահռելի ուժ

Աշուն է

ուշ է:

Posted in Մայրենի

Առաջադրանքների փաթեթ

5.2 դասարան

1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։

անաղարտ-մաքուր

բերդ-ամրոց

վեմ-ժայռ

տաղանդ-բանաստեղծ

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։

արեգակ, լուսաբաց, գող, դալար։

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

վառել-մարել

կառուցել-քանդել

ալեհեր-ալեկոծ

հարազատ-օտար

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։

ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։

համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սողնակ- դուռը փակելու ձող

խորտիկ-ընտիր կերակուր

ճարտար-մի կերպ վտանգից ազատված

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։

գլուխ պահել- հուսահատվել

ձեռք մեկնել-հիասթափվել

մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել

մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։

ճախրող փիրուզե թիթեռներ

ոսկեթև մեղուներ

սոխակների մետաքսահյուս բներ

հոգնած ուղտերի քարավաններ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։

արևելք, կիսաեփ

աներկյուղ, համերկրացի

խմբերգ, ինքնաեռ

ամենաերջանիկ, ժպտերես

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Աղբյուրը՝ heqiat.am

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը: Իմ կարծիքով խեղճին չի կարելի ճնշել:
2.Բնութագրի՚ր թագավորին: Թագավորը չար էր և շատ եսասեր էր:

Posted in Մայրենի

Բառի կազմությունը

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարսապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհի, բալի ծառ-բալենի:

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-խղճօղ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձապահ, կապույտ աչքերով-կապտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-Հայաստան:

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող-արագաշարժ, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-կենաց, վեպ գրող-վիպագիր, բառարան գրող-բառագիր, արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բնագիտություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Posted in Մայրենի

Համո Սահյան «Կա մի թուլություն»

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում.

— Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

ապրած կենա, բլբլացնելով, կորզում, խորհրդավոր հառում, քթից բռնած ման ածեց, հունար ունես բանեցնես, վախվորած:

Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

խաբեբա-խարդախ

չքացել է-անհետացնել

 ճիշտ-ուղիղ

 բանեցնես-օգտագործել

 փող-դրամ

վերադառնալ-ետ դառնալ

Բնութագրի՛ր խաբեբային։ Խաբեբահը շատ խորամանկ եր և նա այն պես էր խաբում մարդկանց որ ըստանա փող:

Փորձի՛ր արդարացնել խաբեբային։ Եթե խաբեբահը այդքան խորաման է և կարող է խաբել թագավորին եղավ թող փորձի:

Խորհո՛ւրդ տուր թագավորին։ Ես թագավոր ին խորուրդ եմ տալի ավել սրամիտ լինել:

Posted in Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Համո Սահյան 
  Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Թեղին-Թեղազգիների ընտանիքին պատկանող բույս:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները: Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում:

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը: Աշնանային անտառը շատ տերևներով է դեղին, կարմիր և գազարագույն:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Posted in Մայրենի

Գրավոր աշխատանք

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ չերևացող տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են նաև տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք պատրաստվում էին անգամ քաղաք մտնել: Վախեցան միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրելթե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

պերճախոս մարդ-մարդ, որը շքեղ և գեղեցիկ խոսքեր է շռայլում:

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

օրը լինում է ցերեկ ու գիշեր, օրը ունենում է արև և լուսին, օրը լինում է մութ և լուսավոր, օրը լինում է ցուրտ և շոգ, օրը լինում է ուրախ և տխուր:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Ամռանն լինում է շոգ, իսկ ձմռանը ցուրտ, ամռանն օրերը երկար են, իսկ ձմռանը կարճ, ամռանը օրերը վատն են, իսկ ձմռանը լավ:

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Սուրճի սերը շատ դառն էր:

Հայրիկիս և մայրիկիս սերը անսպառ է:

Մեր գյուղացիները փորեցին շատ մեծ հոր:

Հոր սիրտը լցվեց երբ աղջկան տեսավ հարսի շորով

Posted in Մայրենի

Իմ Կոմիտասը

Ես այսօր կպատմեմ ձեզ Կոմիտասի մասին: Ես կոմիտասի հետ ծանոթացա երեք տարեկանում ինձ շատ հետաքրքիր էր, երբ իմ ուսուցիչը ինձ նրա մասին պատմեց ինձ շատ հետարքրեց:

Bravo.am - Armenian Celebrities & Entertainment Guide - Այսօր Կոմիտաս  Վարդապետի ծննդյան 149-ամյակն է: https://bit.ly/2zvEhZR Դիմանկարի հեղինակ՝  Հենրիկ Սիրավյան | Facebook

ԲՈՒՍԱԲԱՐԵՎ

Սնունդը՝ ծառին

Ծառի՛կ, ծառի՛կ,

Շունչդ անառիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս՝

Անջուր անլուր,

Քո բուռ ու կուռ,

Դալարում ես

Դեպի երկին փռելով, Ու ճյուղերդ ջրելո՞վ։

Գրիգորյան Հրահատ Արսենի - Հատիկ | Կոմիտասի դիմանկարը - Database -  Collection - National Gallery of Armenia

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը:

Ինչպես առաջին անգամ ճանաչեցի Կոմիտասին

Մի անգամ, երբ երեք տարեկան էի և պարտեզ էի հաճախում, իմ մոտ երգի դաս էր : Ընկեր Սոֆիյան սկսեց պատմել Կոմիտասի մասին: Ես հարցրեցի՝ այդ ով է:  Ընկեր Սոֆիան ասեց այդ մարդը երգահան է, որը ստեղծել է այս երգերը: Այդպես ես ճանաչեցի Կոմիտասին: Առաջին երգը, որը ես գիտեմ Արև երգն է որը ես առաջին անգամ եմ ճանաչել: Եվ այդպես ես Կոմիտասին ութ տարի եմ ճանաչում: Իմ կարծիքով Կոմիտասը մեր կյանքի մասնիկն է: