Posted in Մայրենի, Ընթերցանություն

Հացը -2-

-2-

Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք դեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շունը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե տակերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էր նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը դարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույսը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ` իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փաթեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թռավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բացատրիր ընդգծված բառերը:
    նիրհել-ննջել
    կածան-արահետ
    խաշամ-աշնան թափված տերև
  • Բացատրիր հետևյալ նախադասությունը`  Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամենինչ թախծոտ ու գեղեցիկ է, և միակ տգեղը ես եմ:
    Իմ կարծիքով հեղիակը ուզում էր բացատրել, որ բոլորը աշխատում են և մենակ ես եմ, որ չեմ աշխատում և տարբերվում եմ չաշխատասիրությամբ։
  • Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներեր երկրորդ հատվածի վերաբերյալ:
    Դուրս գրիր 5 հատ բարդածանցավոր բառ:
  • Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատռիր բառաառնի օգնությաբ:
  • Կառճ տարբերակով պատմիր պատմվածքը:
Posted in Մայրենի

Հացը 23.09.2022

-1-

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։


Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կռվում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից առաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերեմ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Առանց պատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։

Հարցեր և առաջադրանքներ`

  • Բացատրի՛ր ողջ պատմության ընդգծված բառերը՝ օգտվելով բառարանից:
    եղան-հողի գործիք
    դիզել-կույտել
    քիվի
  • Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր(միայն առաջին մասի):
  • Ո՞ր գործն է քեզ համար ամենակարևորը և առաջնայինը: Ինչո՞ւ:
    Պատասխանդ հիմնավորիր:
    Իմ համար ամենակարևոր գործը ինձ և իմ եղբորը հետևելն է, հետո իմ տնայինները կատարելը, հետո իմ ուզած բանով զբաղվելը։ Իմ համար կարևոր են, որովհետև ես մեծ քույր եմ և իմ պարտականությունն է հետևել իմ եղբորը, իսկ տնայինը գիտելիքի համար է։
  • 10-15 նախադասությամբ պատմիր հատվածը / բանավոր /:
Posted in Մայրենի, Ընթերցանություն

ՄԱՅՐԵՆԻ 19.09.22

Վիլյամ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Քեզ դուր եկա°վ պատմվածքը. ինչո°ւ։
Այո, որովհետեւ այն պատմում է հերոսի խղչի մասին, եւ շատ հետաքրքիր եր տեսնել ինչ է լինելու վերջում :

2. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Նա հասկանում եր որ այդքան ել լավ բան չեր անում, բայց նա չկարողացավ իր ցանկոպթան դեմ կանգնել: Չի կարելի ասել որ նա ինքնասեր է, ոչ ուղակի կայն ժամանկներ երբ նա չեր կարող ինքն իրեն ասել ոճ:

Posted in Մայրենի

 Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Լինում է մի կույր մարդ: Նա անդատ բողոքում էր: Նա բողոքում էր, որովհետև նա կարծում էր, որ նրան ավելի քիչ էին տալիս: Նրանք մի գառ խորովեցին և նրան տվին նա ասում է եթե իմը այսքան է բա ձերը ինչքան կլնի:

2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը կույր մարդն էր: Նրան ավելի շատ էին տալիս ուտելիք քան նրանք էին ուտում: Նա անդատ դժգոհում էր, որովհետև գիտեր, որ նրան ավելի քիչ էին տալիս ուտելիք:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Փափուկ լեզվով նույնիսկ օձը բնից դուրս կքաշես։

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

– Ի՞նչդ է ցավում:

– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Posted in Մայրենի

05.09.22

1.Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի առաջին հատվածը եւ պատրաստվի’ր քննարկման ։

2.Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։

պնակիտ-Տախտակ

շումեր-սումերներ

դպիր-ձայնավոր

ումիա-դպրոցի տնօրեն

նշմարելի-որ կարելի է նշմարել

թրծված-կոփվածք

ճեմել-զբոսնել

պերիպատետիկ-արիստոտելի ուսմունքի հետևորդ

Առաջին դպրոցները

1֊ին հատված

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

***

—————

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

Posted in Մայրենի

Մայրենի

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ոո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:—Ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: — Դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:— Նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:—Մենք
            Հետաքրքիր բան եք մտածել: — Դուք
            Մեզ ամեն տարի այցելում են: — Մենք

258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛րոր նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրելթե ինչո՞ւ է այդպես):

            Ես անհամբեր սպասում եմ նոր թռիչքի
Ես սպասում եմ նոր թռիչքի։


            Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:
Դու հանգիս ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու։


            Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:
Մենք ամեն ինչ պատմել էինք, ավելացնելու բան չունեի։
           

Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը։

Որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը։


            Նրանք անպայման կգան, դու սպասի՛ր:
            Նա մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:

            Դու մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:


            Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:

259. Պարզի՛րթե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:-
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք: առաջին դեմքով
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:

երկրորդ դեմք
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:- երրորդ դեմք

Posted in Մայրենի

Անձրևը

Անձրև


Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու այգիների կավահողին։ Անձրևն իր հետ բերել էր զովություն, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ։ Սարերից դեպի քաղաք էին սողացել սպիտակ ամպերը, որոնք անգլուխ քարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։

Բարձր աշտարակից լսվող երգի ելևէջները թափվում էին ամբողջ քաղաքի վրա։

https://w.soundcloud.com/player/?visual=true&url=https%3A%2F%2Fapi.soundcloud.com%2Ftracks%2F324229103&show_artwork=true&maxwidth=593&maxheight=890

Առաջադրանքներ

  • Տեքստից դուրս գրիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը
    ։
    Անձրև,
  • Բացատրի՛ր տրված բառերը։

Քարավան-ուխտերի խումբ

Մունջ-լուռ

Ցոլք-արևի շող

Քուլա-արևի շող

Հետաքրքիր փաստեր անձրևի մասին

Կարդա՛ և առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած տեղեկությունը։

Լրացուցիչ առաջադրանք

Անձրևի մասին ռադիոթաղարկում պատրաստիր։

Անձրեւը, ինչպես մենք գիտենք, մթնոլորտային տեղումներն են, որոնք ընկնում են ամպերից ջրի կաթիլների տեսքով՝ 0,5-0,7մմ տրամագծով:

• Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:

• Պորտուգալիայում անձրեւը հարգելի պատճառ է, որպեսզի մարդը աշխատանքի չգնա: Չէ՞ որ նա կարող է թրջվել եւ «լավ չաշխատել»:

• Բրազիլիայի Պարա քաղաքի բնակիչները ուղղում են իրենց ժամացույցները… անձրեւով, քանի որ ամեն անգամ այն գալիս է նույն ժամին:

• «Դարթս» խաղը առաջացել է անձրեւի պատճառով: Մի անգամ նետաձիգների մրցույթի ժամանակ անձրեւ է տեղում եւ խանգարում նրանց շարունակել այն: Ստիպված ժամանակավոր դադար տալով մոտակա գարեջրատանը՝ նետաձիգները ժամանակը սպանելու համար սկսեցին իրենց նետերը նետել պատի վրա նկարված թիրախին:

• Իրականում անձրեւը հոտ չունի: Այն բուրմունքը, որը մենք վերագրում ենք անձրեւին, իրականում արտադրում են ակտինո եւ ցիանոբակտերիաները: Նյութը, որը անձրեւին հոտ է տալիս, անվանում են գեոսմին:

• Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

• Անձրեւը պատճառ է հանդիսացել ռադիոյով եղանակի տեսության ի հայտ գալուն: Ամերիկայում ռադիոներից մեկի սեփականատերը անձրեւի տակ է մնում եւ որոշում է իր ալիքով նոր՝ եղանակի տեսության բաժին բացել, որը օրվա ընթացքում մարդկանց կպատմի սպասվելիք եղանակային անակնկալների մասին:

• Աֆրիկայի չորային Բոստվանայում մարդիկ իրար հանդիպելիս ողջունում են «պուլա» բառով, որը նշանակում է անձրեւ: Այս երկրում անձրեւը այնքան «հարգված» է, որ նրանք նույնիսկ իրենց ազգային արտարժույթն են անվանել «անձրեւ» բառով:

• Կուբայում անձրեւներ գալիս են միայն սիեստայի ժամանակ, իսկ Թայլանդում միայն գիշերները:

• XVII դարում Անգլիայում ընդունվել է օրենք, ըստ որի այն օդերեւութաբանը, ով սխալ կկանխագուշակեր անձրեւի գալու մասին, մահապատժի կենթարկվեր:

• Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

• Եղանակի տեսությամբ զբաղվող բոլոր կենտրոնների հաղորդագրությունները ունեն կոնկրետ իմաստ: Օրինակ «կարճատեւ անձրեւ» արտահայտությունը նշանակում է, որ անձրեւի տեւողությունը կլինի 3 ժամից ոչ ավելի: «Սպասվում է անձրեւ» արտահայտությունը նշանակում է, որ անձրեւ կարող է լինել օրվա կեսի չափով: «Առանց զգալի տեղումների» արտահայտությունը նշանակում է, որ որպես այդպիսին անձրեւ չի լինի, բայց կարող են լինել տեղումներ՝ մեկ քառակուսի մետրին 0,3 լիտրի չափով:

• Հնդկաստանում գտնվող Չերապունջի քաղաքը համարվում է աշխարհի ամենաանձրեւոտ վայրը: Տարվա ընթացքում այնտեղ տեղում է մոտ 26460 մմ անձրեւ:

• Սովորական անձրեւի թթվայնությունը հավասար է pH 5,6-ի: Եթե թթվայնության մակարդակը քիչ է, ապա անձրեւը համարվում է թթվային: pH 5,5-ի դեպքում կաթիլների մեջ գտնվող բակտերիաները մահանում են, իսկ 4,5 ցուցանիշի դեպքում մահանում են միջատները, ձկները եւ երկկենցաղ կենդանիները:

• ԱՄՆ Օհայո նահանգի Ուայնսբերգ քաղաքում ամեն տարի հուլիսի 29-ին անպայման անձրեւ է գալիս, եւ այդ երեւույթը կտեւի մոտ հարյուր տարի:

• Այսօր կարելի է արհեստական անձրեւ սարքել: Չոր սառույցի մասերը կարելի է օդանավից նետել սովորական ամպերի վրա, եւ այդ ամպերում ածխաթթուն պարուրվում է ջրով եւ ընկնում է ներքեւ՝ ձյունիկի տեսքով: Ճանապարհին այն տաքանում է եւ դառնում է անձրեւաջուր: Այս եղանակով կարելի է պայքարել երաշտի դեմ կամ էլ ամպերը ցրել:

• Ամեն տարի Երկրի վրա տեղում է 519.000 կմ խորանարդ անձրեւ (1 կմ խորանարդ ջուրը հավասար է 1 միլիարդ տոննա ջրին):

• 100 մարդուց մեկը տառապում է անձրեւի հանդեպ ալերգիայից: Ջրի կաթիլի ցանկացած ազդեցություն առաջացնում է կարմրածություն, եւ այդ մարդիկ, ընկնելով անձրեւի տակ, կարող են մահանալ:

• Սան Ֆրանցիսկոյում եղանակի տեսությունը հաղորդվում է 4/6-ի հարաբերակցությամբ: Բանն այն է, որ այստեղ 10 օդերեւութաբաններ քվեարկում են, թե անձրեւ կլինի, թե ոչ, եւ արդյունքում պատասխանը հաղորդում են այդպես կոչված «հարաբերական» տեսքով:

• Ամենախոշոր եւ ծանր կարկուտը տեղացել է Գոպահանջ քաղաքում 1986թ.-ի ապրիլի 14-ին: Ամեն մի կարկտահատիկի քաշը գերազանցում էր 1 կգ-ը, եւ այդպիսի «անձրեւի» պատճառով մահացել են 95 մարդ:

• Երկրի ամենաանձրեւոտ մասերը ջրի անբավարարություն ունեն ձմռանը: Անձրեւների սեզոնից հետո գալիս է այնպիսի չորային ձմեռ, որ բնակիչները ստիպված են լինում ջուր գնել ուրիշ բնակավայրերից:

• Ջրի կաթիլի զանգվածը շատ անգամ գերազանցում է մոծակի զանգվածին: Միջատների մարմնի վրայի մազիկների շնորհիվ կաթիլի իմպուլսների ազդեցությունը շատ քիչ է լինում, որը եւ թույլ է տալիս նրանց գոյատեւել անձրեւի տակ: Մեկ ուրիշ կարեւոր գործոն է նաեւ այն, որ բախումը տեղի է ունենում օդի մեջ, այլ ոչ թե մակերեւույթի վրա: Մոծակի վրա կաթիլի ընկնելու երկու սցենար կա. հարվածը գալիս է ոչ թե մարմնի մեջտեղին, այլ կողքերին, որի արդյունքում միջատը մի քիչ պտտվում է եւ այնուհետեւ շարունակում է թռիչքը, եւ երկրորդը, կաթիլը շատ կարճ ժամանակով հրում տեղափոխում է մոծակին, բայց նա շատ արագ ազատվում է դրանից:

• Անձրեւը, ինչպես բնական երեւույթ, կարող է լինել մոլորակների վրա, եթե դրա համար կան համապատասխան մթնոլորտային պայմաններ, ինչպես օրինակ Երկրի կամ էլ Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:

Հետաքրքիր տեղեկություններ անձրևի մասին․ կարդա՛ հղումով

Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

.Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

Հնդկաստանի Չերապունջի քաղաքը համարվում է ամենաանձրևառատն աշխարհում: Այստեղ տարեկան 26460 մմ տեղումներ են լինում:

Երկրագնդի ամեն հարյուր միլիոներորդ մարդն ալերգիա ունի անձրևից:

Ահա հղումը՝. https://kotayktv.am/archives/4240

Posted in Մայրենի

Բի մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Posted in Մայրենի

Ջանի Ռոդարի | Ալիս-Գլորիկը

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիս-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ:

Մի անգամ պապիկը փնտրում էր նրան, որ տանի պարտեզ.

– Ալի՜ս… որտե՞ղ ես, Ալի՜ս:

– Ես այստեղ եմ, պապիկ:

– Ո՞րտեղ-այստեղ:

– Զարթուցիչի մեջ:

Այո՛, երևակայիր, զարթուցիչի մեջ էր…Նա ցանկացել էր իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնպե՜ս սաստիկ էր ցանկացել, այնպե՝ս սաստիկ, որ բացել էր ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Եվ հիմա նա ստիպված էր շարունակ ցատկոտելանիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք անդադրում պտտվում էին կրկնելով՝ «Տի՛կ-տա՛կ, տի՛կ-տա՛կ…»:

Իսկ մի ուրիշ անգամ էլ պապիկը կանչեց նրան նախաճաշի.

– Ալի՜ս… Որտեղ ես, Ալի՜ս…

– Ես այստեղ եմ, պապիկ:

– Ո՞րտեղ-այստեղ:

– Դե այստե՛ղ եմ, հենց կողքիդ… Շշի մեջ…

– Ինչպե՞ս դու ընկար այդտեղ:

– Ես շատ ծարավեցի, իսկ հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…

Այո՛, նա ընկավ շշով ջրի մեջ, և հիմա ստիպված է շարունակ ոտքերը շարժել ու ձեռքերով թիավարել, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ, այնտեղ սովորել էր գորտի նման լող տալ:

– Դե մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:

Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Ահա հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:

Իսկ մի անգամ էլ Ալիսը կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, ե՛վ տատիկն էր նրան փնտրում, ե՛վ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն, պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:

– Տեր Աստված, այ քեզ դժբախտությու՜ն,- շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:

-Ալի՜ս… Ալի՜ս… Ո՞րտեղ ես… Ալի՜ս…

Բայց այս անգամ Ալիսը չէր պատասխանում, և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս, նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ քաշեց, դե, ու՞մ մտքով կանցներ, որ Ալիսն այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց նա բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվեց լվացարանի խողովակը, այ, այնտեղ շատ ավելի մութ էր…

«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»:

Բայց ինչպե՞ս կարող էր մեկն ու մեկը մտածել ընթրիքի մասին, երբ կորել էր Ալիսը: Դե, իհարկե, ոչ ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսը հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:

– Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:

– Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,- առարկեցին պապիկն ու տատիկը: – Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ, մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից ոչ մի առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:

Մինչ այդ, Ալիսը սպասելուց ձանձրացավ. նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը:

«Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»

– Սսս…,- ասաց հայրիկը,- կարծես ինչ-որ տեղ թակում են:

Իսկ Ալիսը սկսեց ավելի ուժեղ թակել:

«Թը՛խկ… թը՛խկ… թըխկ…»

Եվ դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…

Իսկ Ալի՞սը… Նա օգտվեց հանգամանքից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Եվ երբ հանում էին նրան այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Տես նաև Ջանի Ռոդարի Հեքիաթներ