Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա և երևակայություն

Ամբողջ թվի բացարձակ արժեք

500. Գտե՛ք հետեւյալ թվերի բացարձակ արժեքները. – 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։

10,1,3,12,18,0,19,100

501. Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

Եթե դրական թվի բաձարձակ արժեքը հավասար է 9-ի ուրեմն նրա հակադիր թվերի բաձարձակ արժեքը 9 է:

502. Եթե բացասական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 20-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

Ուրեմն իր հակադիր թվի բաձարձակ արժեքը 20 է:

503.Իրար հավասա՞ր են արդյոք հակադիր թվերի բացարձակ արժեքները։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Այո օրինակ՝ +2 ու -2 ի հակադիր թվերը երկուսն էլ 2-ի են հավասար:

504. Հաշվե՛ք.

ա) |– 6| + |4|=-2,

բ) |21| – |6|=17,

դ) |– 50| + |– 4|, =46

ե) |31| + |27|=58

զ) |15| · |– 12|,=-180

է) |– 18| · |– 21=+378|

, ը) |44| : |– 4|=-11

թ) |– 210| : |– 15|=+14։

գ) |– 3| – |– 1|=+2,

505. Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի

մեծ է.

ա) – 7 եւ 11, գ) – 31 եւ – 50, ե) 0 եւ – 3, բ) – 6 եւ – 5, դ) 9 եւ 8, զ) 17 եւ 0։

506. Գրե՛ք այն թվերի բազմությունը, որոնց բացարձակ արժեքները հավասար են 8, 3, 4, 15 թվերից որեւէ մեկին։

-8,+8, -3,+3, -4,+4, -15,+15

507. Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով հետեւյալ թվերը.

0, – 15, – 45, 10, – 30։

0:5+11=11, -15:5+11=-9 , -45:5+11=+3,  10:5+11=+13, -30:5+11=+7 

508.Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու

դեպքում կստացվի հավասարություն.

ա) |-5| = 5, գ) |0| = 0, ե) |+3| – 1 = 2, բ) |– 1| = 1, դ) 2 · |2| = 4, զ) 3 + |3| = 6։

511. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով.

– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։

0, 3,4,5,18,29,39

Posted in Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա և երևակայություն

Պատահայութներ

  1. Հետեւյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
    ա) Դուք դուրս եք գալիս տնից եւ հանդիպում եք Ձեր վերեւի
    բնակարանում ապրող հարեւանին։

    բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերեւները չեն շարժվում։ գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
    նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։ 
    դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։
  2. Հետեւյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
    ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
    բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին եւս
    մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։

    գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
    դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
    դ) Հրաձիգը կրակել է եւ դիպել թիրախին։
    ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
    մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։
  3. Հետեւյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
    ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
    բ) Գիշերը ծագել է արեւը։
    գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։ դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
    ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, եւ ձայն է հնչել։
    զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
    Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։
  4. Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝
    անհնար.
    ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որեւէ
    մեկը։Հավաստի
    բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։ Պատահական
    գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի
    չեմպիոն։Պատահական
    դ) Աքաղաղը ձու է ածել։անհնար
    ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։Հավաստի
    զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։Հավաստի
    է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։ Անհնար ը) Անկոչ հյուր է եկել։Պատահական
    թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։Հավաստի
  5. Զամբյուղում կան կարմիր, դեղին եւ կանաչ խնձորներ: Զամբյու- ղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական
    փորձը:Մնացել է երկու խնձոր

320.Ի՞նչն է ավելի շատ՝ ա) 1 տարի՞ն, թե՞1.1/2 մլն վայրկյանը =ավելի մեծ է 1.1/2 մլն վայրկյանը, բ) 1 դա՞րը, թե՞ 1. 1/2 մլրդ վայրկյանը։=ավելի մեծ է 1.1/2 մլրդ վարյկյանը

Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է։ Նավակը, որի սեփական արագությունը 17 կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի ուղղությամբ եւ 4 ժ՝ հոսանքին հակառակ։ Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։ Պատասխան՝նավակը անցել է 125 կմ

Posted in Մաթեմատիկա և երևակայություն

Կրթություն ստանալը իմ իրավունքն է

Հոդված 20.Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 21.Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:

5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:

6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 22.Սովորողների առողջության պահպանումը

1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 23.Սովորողների խրախուսումը

1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։