Posted in Հորինուկ, Մայրենի, Uncategorized

ԲԱՐԻ ԲԱՃԿՈՆԸ

Լինում է չի լինում, մի բարի բաճկոն է լինում։Նա բոլոր մարդկանց սիրում էր օգնել։Նա շատ գեղեցիկ էր նա ուներ սև մազեր, շագանակագույն աչքեր և երկար մազեր։Այդ մազերը շատ երկար էին և օգնում էին մարդկանց , ով չէր կարողանում քայլել ։Նա բարություն էր անում իր մազերի օգնությամբ։Մի անգամ նա գնաց անտառ, որ կենդանիներին օգնի։Նա տեսավ փղին և նրան օգնեց, որ նրա ոտքի փուշը իր մազերով  հանի։Փիղը հարցրեց, թե ինչ է փնտրում, իսկ բարի բաճկոնը ասում է, որ  ուզում է գտնել կենդանիներին, որոնց պետք է օգնել։Բարի բաճկոնը հարցնում   փղին ,որ արդյոք նա գիտի ինչ կենդանիների է պետք օգնել։Եվ նրանք միասին բարի  բաճկոնի երկար մազերի օգնությամբ կարողացան օգնել բոլորին:ԲԱՐԻ ԲԱՃԿՈՆԸ։

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՉԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Քեզ հավանեց հեքիաթը

2.Պատմիր հեքիաթը

3.Ումին հանդիպեց բարի բաճկոնը

4.Բարի բաճկոնի մազերը ինչպեր էին

1.երկար

2.կարճ

 

Posted in Հորինուկ, Մայրենի

ԻՄ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ անունը Սոֆի է։ Այն նշանակում է՝ իմաստություն, գիտելիք և արվեստ։Տարբեր լեզուներում այս անունը տարբեր է հնչյում՝ Սոֆիա, Սոֆի, Սոֆյա, Սոնյա, Զոֆա, Սոհվի, սակայն ամենուր հազարամյակների պատմություն ունի։Իմ անունը տատիկիս պատվին դրել են հայրիկս և մայրիկս։Այն ինձ շատ դուր է գալիս։Եթե ես դնեի իմ անունը, ես կդնեի Ձյունիկ։

Posted in Հորինուկ, Մայրենի

Թռչող ձվիկը

Բոլորս էլ գիտենք, որ Զատիկին ամենախորհրդանշող ուտելիքը ձուն է։

Չգիտեմ ինչպե՞ս ստսցվեց, որ Զատկական ձվերից մեկը թռչող էր։Բոլոր միյուս ձվերը հարցնում են․

-Ինչպե՞ս ես կարողանում թռչել։

Նա պարծենում է և ասում․

-Ես յուրատուկ եմ և տարբերվող, իսկ դուք սովորական։

Նա այնքան է մեծամտանում, որ բոլոր ձվերը նրանից երես են թեքում։Թռչող ձվիկը լրիվ միայնակ է մնում։Նա հասկանում է, որ մեծամտությունը վատ բան է, և բոլորից ներողություն է խնդրում։Բոլոր ձվերը միասին ուրախ Զատիկ են նշում։

Զատկի ձու ներկելու բնական եղանակներ ...

 

Posted in Հորինուկ

Ճանապարհորդ տերևը

Լինում է, չի լինում մի տերև։ Նա ապրում է ծառի վրա։Գարնանը տերևը

դառնում է կանաչ։Իսկ աշնանը դառնում է դեղին, կարմիր և գազարագույն։Հետո

սկսվում են ցուրտ օրերը, և տերևին քշում է քամին։ Տանում է նրան, հասցնում է Եգիպտոս։

Հետո տանում է, հասցնում Ամերիկա։

Այդտեղից էլ տանում է գցում Խաղաղ օվկիանոս։Եվ այնտեղ էլ մնում է խեղճ տերևը։

Posted in Հորինուկ

Գեղեցկուհի գազարը

                             Գեղեցկուհի գազարը

Լինում է, չի լինում մի գեղեցկուհի գացար:Գեղեցկուհի գազարը շատ էր սիրում մանուշակագույն շորեր:Մի օր էլ
որոշեց իրա համար գտնել ամուսին:Հետո որեշեց իր գեղեցիկ մանուշագույն շորը հագնել:Հագավ իր շորը և
գնաց ճամփորդելու: Գնաց-գնաց, տեսավ մի պալատ:Մտավ պալատի մեջ և ասաց.
-Ես ուզում եմ գտնել ինձ համար ամուսին:
Եվ պալատի թագավորն ասաց.
-Ունենք, կարող ես վերցնել:Բայց պետք է մեր պալատում ապրես:
-Եղավ, պարոն թագավոր:
ԵՎ իրենք ապրեցին շատ երջանիկ: