Posted in Հայրենագիտություն

Ջերմուկի մեծ  ջրվեժ /ջրահարսի վարսեր/ 

Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը:Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում… Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Ջերմուկի ջրվեժ
Posted in Հայրենագիտություն

Տեսարժան վայրեր

ՈւղտասարՀայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը: 

Ուղտասար (լեռ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

 Շաքիի ջրվեժԱյս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին: 

Շաքիի ջրվեժ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

map_arm

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Posted in Հայրենագիտություն

Արփա գետ

ԱրփաԱրևելյան Արփաչայ, Արփանյալ, Արփաչայ, Ձորագետ, Ջերմ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։

Սկիզբ է առնում Թեքսար լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Մեծամեծ լեռ

Ես ճամբորդեցի իմ ընկերների հետ Մեծամեծ լեռը: Մենք բարձրացանք Մեծամեծ լեռը ճանապարհի վրա կային քարեր մեծ և փոքր : Ուսուցիչները օգնում էին սովորողներին լեռ բարձրանալ: Մեր հետ եղել են ընկեր Արմինեն և ընկեր Սոնան: Մենք հաղթահարեցինք մեր բարձունքը հետո գնացինք Սևան : Սևանում Մենք նշեցինք մեր դասարանի Ալենի ծննդյան օրը, իսկ հետո լողացինք Սևանա լճի մեջ: Նաև մեր դասարանի միյուս Ալենը գթավ մողես և մենք աղջիկներով նրա համար փոքրիկ լողավազան պատրաստեցինք: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը:

Շնորհակալություն ընկեր Արմինեին և ընկոր Սոնային:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Պատրաստվում ենք ճամփորդել

Սևանա լիճ մասին

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիք մարզում ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է:

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարաֆային կովկասից տարածքում։

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»:

Սևանա լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից մեկն է։ Այստեղ գտնվում են կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։

Սևանի լեռներ,

 Սևանի լեռնաշղթա, Շահդաղի լեռնաշղթա, Շահտաղի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի  Գեղարքունիք մարզ և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշատաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սեվանի լեռներ։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է:

Գագարին համայնքի մասին

Գագարին, գյուղ Գեղարքունիք մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարին անունով։ Գյուղը ներառված է Սևանա քաղաքային համայնքի մեջ:

Մեծեփի մասին

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։

Ինչ է մեզ անրաժեշտ ճամբորդության համար

1.ուսապարկ

2.արևապաշտպա գլխարկ

3.սպորտային հաքուստ

4.ջուր

5.սնունդ

6.պլաշ

Սևանա լիճ՝ հայկական մարգարիտը | Armadventure
Posted in Հայրենագիտություն

Գովենք գովենք

Գովենք-գովենք ու՞մ գովենք մեր Եվային մենք գովենք ջան ծաղիկ ջան-ջան Եվայի մազեր գովենք ջան վիճակ ջան-ջան:

Գովենք-գովենք ու՞մ գովենք մեր Կատրինի մենք գովենք ջան ծավիկ ջան-ջան Կատրինի աչեր գովեն ջան վիճակ ջան-ջան:

Posted in Հայրենագիտություն

Ճամբորդում ենք Մատենադարան

Ես իմ ուսուցչուհու և ընկերների հետ գնացել էինք Մատենադարան:Այնտեղ շատ հետաքրքիր էր : Ինձ շատ դուր եկավ այն գիրքը որ շատ փոքր էր և այն լուցկու չոփիկի չափ էր: Մենք տեսանք մագաղաթից շատ գրքեր , նաև ամենա մեծ գիրքն էլ էր մագաղաթից պատրաստված: Այնտեղ մենք տեսանք Որդան կարմիրը այն չորացած տեսակն էր: Նաև մենք տեսանք մեր հին Հայաստանը,որը շատ մեծ էր՝ Ծովից ծով Հայաստան: Ես այս ճամբորդությունը շատ լավ անցկացրեցի իմ ընկերների հետ: Շնորհակալ եմ իմ ուսուցչուհուն մեզ ամեն անգամ էլ ավելի զարգացնելու համար:

Իսկ այս նկարների հղումն է:

https://drive.google.com/drive/folders/1-HRaMeHQtMKqCh2R6ccnOYvGDphMgmJJ

Posted in Հայրենագիտություն

Բագրատունիներ

map

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաք է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:

Ashot Erkat

Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար:

Posted in Հայրենագիտություն

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,  Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։  Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետակա նորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում:  Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են: