
Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ
Ձեռքերի բռնվածքը- ուսերից
«Փափուռին» չարխափան պար է, պարվել է չար ուժերին վանելու նպատակով։ Գրաբարում փափառա բառը նշանակում է հարվածել, արկանել, կոտրել, ոչնչացնել և այլն։
Այս պարը ամենատարածված պարատեսակներից է, որը մինչ օրս պահպանվել է կենցաղում՝ հատկապես սասունցիների շրջանում։ Այս պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածները և ըստ ավանդույթի ծափերի միջոցով վախեցնում են չար ուժերին, իսկ հարվածներով հարվածում չարքերին։
Պարը բաղկացած է դանդաղ և արագ մասերից։ Դանդաղ մասը բաղկացած է զսպանակաձև շարժումներով, արագ մասը՝ թռիչքային։
Պարաքայլերը
- պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքին
- ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
- այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ այնուհետև կողք
- ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ
Պարեղանակ