Posted in Բնագիտություն

Սնկեր և բակտերիաններ

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկր, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասր բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումր, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասր մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը Սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունն րնդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասր բազմաբջիջ է: Սնկերի մարմինր կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերր ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասինԻ՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիանները միաբջիջ են: Նրանք շատ փոքր են, դրանք անզեն աչքով չես կարողանա տեսնել, նրանց տեսնելու համար պետք է մանրադիտակ, բակտերիանները ունեն և իրենց լավ կողմեր և վատ: Լավ կողմերից եկն այն է, որ նրանք նպաստում են ծառերի և ծաղիկների աճին, իսկ վատ կողմն այն է, որ մարդու օրգանիզմի մեջ ներխուժելով կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ:  Սնկերը կազմված են թելերից: Նրանք հիմնականում բազմաբջիջ են: Որոշ սնկերի կարող ենք ուտել, նրանք են: Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաներըի՞նչ սարքի օգնությամբ:

Այն բացահայտե է Անտոնի վան Լևենհուկը, ով ստեղծեց մանրադիտակը, որով կարելի էր տեսնել բակտերիաներին:

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Նրանք պաշտպանվում են միջավայրի անբարենպաստ գործոններից, իրենց տարբեր ձևերով, օրինակ՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև:

Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

  1. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը Սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:

  1. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

  1. Որո՞նք են ուտելի սնկերըԻսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի սնկեր— Ալիքասունկ, ԱկանջասնկերԱղվեսասնկերԱնձրևասնկեր, Շամպինիոն, պղպեղասունկ, սխտորասունկ, սպիտակ սունկ և այլն…:


Թունավոր-Մորխ, կաթնասունկ, ճանճասպան և այլն…:

  1. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

Բակտերիայից կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: Օրինակ՝դիֆթերիափայտացումբոտուլիզմ, աղիքային ցուպիկ, դրանցից խուսափելու համար պետք է հետևել հիգենիային, հնարավորինս քիչ շփվել կեխտոտ բաների հետ, եթե կեղտոտվելու դեպքում շուտ լվացվել: Չուտել գետնին ընկած մթերք, ուտելիք չմատուցել կեղտոտ սպասքով:

Սունկը կարող է լինել թունավոր և դրան ուտելու դեպքում կարող է սկսել հալուցինյացյաներ և վարակել մարդու արյունը, անգամ սպանել մարդուն: Դրանից խուսափելու համար պետք է ուտել միայն ուտելի սնկեր:

  1. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանումհան­գեցնել բորբոքմանԱյդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամներըԻն­չո՞ւփորձեք հասկանալ և բացատ­րել:

Բակտերիան մարդուն կարող են վարակել և հիվանդացնել բորոբոքել ինչ-որ տեղեր, իսկ բերանի մեջ բակտերիանները բացի բորբոքելուց կարող են անցնել կոկորդ և նորից առաջացնել ինչ-որ հիվանդություն, դրա համար պետք է լվալ ատամները, որպեսզի բակտերիաները ոչնչանան:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s