Posted in Մայրենի

Մայրենի 31.03.2022

Մեր զարմանահրաշ և բազմազգ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ: Ավանդույթը, որի մասին հիմա կպատմենք՝ գրավում է իր իմաստությամբ և դրական վարվելակերպով…

Գոյություն ունի աֆրիկական մի ցեղ, որում մարդիկ հետևում են այս ավանդույթին.

Երբ ցեղից որևէ  մեկը վատ արարք է կատարում, նրան բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան:

Նրանք համարում են, որ յուրաքանչյուր մարդ լավն ու բարի է լույս աշխարհ գալիս: Յուրաքանչյուրը սիրո, երջանկության, խաղաղության և անվտանգության է ձգտում, բայց այս արժեքների ետևից վազելով՝ մարդիկ երբեմն սխալվում են: Ցեղը այդ ամենում ազդանշան է տեսնում՝ օգնության կանչ: Նրանք միավորում են իրենց ուժերը, որպեսզի ոգևորեն ընկածին, վերականգնեն նրան և բերեն իրական էության՝ հիշեցնելով թե ով է նա իրականում:

Աղբյուրը` mediamag.am

Հ.Գ.

Հետաքրիր է, այս նյութը կարդալուց հետո կմտածե՞ս, թե ինչպես ես վարվում այն մարդկանց հետ, ովքեր սայթաքում են` որևէ սխալ կամ վատ արարք են կատարում:

Հարցեր և առաջադրանք

Հարգելի սովորող, առաջադրված հարցերին կարող ես պատասխանել գրավոր կամ բանավոր. ինչպես կնախընտրես: Պատասխաններդ ձևակերպիր հնարավորինս կոնկրետ ու պատճառաբանված: Գրավոր պատասխանները հրապարկի’ր քո բլոգում, իսկ բանավոր պատումդ այնպես մշակիր ու ձևակերպիր, որ արդյունքում ռադիոնյութ ստեղծվի: Ի դեպ, կարող ես առաջադրաված հարցերը ուղղել նաև ծանոթ-անծանոթների, ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ: Հուսով եմ` հետաքրքիր և օգտակար աշխատանք է:

  • Ի՞նչ էին անում ցեղակիցները «ընկածին» ոգևորելու համար. ինչո՞ւ:
  • Շրջանի մեջտեղը կանգնեցնում են մեղավորին, հիշեցնում նրա լավ ու վատ արարքները և շնորհակալություն հայտնում, դրանով իսկ նրան հնարավորություն են տալիս հասկանալ իր սխալը և ուղղել այն:
  • Ընդգծի’ր տեքստի ամենակարևոր նախադասությունը:
  • Նրանք համարում են, որ յուրաքանչյուր մարդ լավն ու բարի է լույս աշխարհ գալիս: Յուրաքանչյուրը սիրո, երջանկության, խաղաղության և անվտանգության է ձգտում, բայց այս արժեքների ետևից վազելով՝ մարդիկ երբեմն սխալվում են:
  • Վերլուծի’ր աֆրիկյան ցեղի այս արարքը ու ձևակերպիր քո վերաբերմունքը:
  •  Երբ ինչ-որ մեկը վատ արարք է անում, նրան խիստ պատիժ պետք չէ,, այլ շատ հանգիստ նրան հասկացնել, որ այդ արարքը ճիշտ չէ, այլ պետք է մինչև մի վատ արարք թույլ տալը  մտածել և հասկանալ, քո վատ արարքով ու՞մ նկատմամբ ես սխալ թույլ տալիս և արդյոք դա ճիշտ է: Խորը մտածելուց հետո, այդ մարդը հավանաբար կհասկանա իր սխալը:
  • Ինչո՞ւ են մարդիկ սխալվում: Քո ձևակերպմամբ ի՞նչ է սխալը:
  • Մարդիկ չեն կարող չսխալվել, բայց ամեն մի սխալը երևի ճանապարհ է բացում սխալի ուղղման համար:
  • Ինքդ ինչպե՞ս ես վարվում քո կարծիքով վատ արարք կատարած մարդու հետ: 
  • Ես կարող եմ նկատողություն անել, բայց ոչ կոպիտ ձևով։ (Չնայած մեկ-մեկ մի քիչ չափն անցնում եմ)
  • Երբ վատ արարք ես կատարում,  շրջապատդ, համադասարանցիներդ ինչպե՞ս են արձագանքում: 
  • Ինձ մոտ դեռ այդպիսի դեպք չի եղել
  • Կարո՞ղ ես քեզ հետ պատահած նմանատիպ մի իրավիճակ ներկայացնել:
  • Չեմ հիշում նման իրավիճակ։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s