Posted in Հայրենագիտություն

Երեւանի ամենահին քարայր-կացարանը

Մարի-1968 թ. Հրազդանի ձորաբերանի աջ ափին, Շենգավիթի դիմաց, Երեւանյան լճի աջ ափին հայտնաբերվեց քարեդարյան մնացորդներով հարուստ մի քարայր: Հայտնագործման հետ կապված մի հետաքրքիր մանրամասն է պատմում հնագետ Բենիկ Երիցյանը. քարայրում մի անտուն ծերուկ է բնակվելիս եղել, որը քարայրն իր բնակության կարիքներին հարմարեցնելու համար տեղափոխություններ է արել եւ վնաս հասցրել մշակութային շերտին: Միեւնույն ժամանակ հենց նա էլ օգնել է հայտնաբերել քարայրը,

Սոֆի-քանի որ տեղ ազատելու համար քարայրից բավական հնագույն իրեր է դուրս կրել` այդպիսով հնագետների ուշադրությունը հրավիրելով այս վայրի վրա: Երբ հնագետների խումբն առաջին անգամ եկել է քարայրն ուսումնասիրելու` ծերուկն արդեն չի եղել, բայց մոտիկ այգու այգեպանը պատմել է, որ ծերուկը երկար ժամանակ է բնակվել այդտեղ: Հետազոտությունից պարզվել է, որ մարդն այդ քարայրում բնակություն է հաստատել 70 հազար տարի առաջ եւ մինչեւ միջնադար օգտվել է նրանից. սա գուցե Հայաստանի տարածքի ամենահնագույն քարայր-կացարանն է: 

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s