77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող — սրտաձև:
Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարսապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհի, բալի ծառ-բալենի:
78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-խղճօղ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձապահ, կապույտ աչքերով-կապտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-Հայաստան:
79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող-արագաշարժ, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-կենաց, վեպ գրող-վիպագիր, բառարան գրող-բառագիր, արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բնագիտություն:
80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝
գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:
Պահարան — պահ + արան:
Դուռ — չի բաժանվում:
Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:
81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար: