60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:
Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ չերևացող տեղում մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են նաև տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:
61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից փղերը չէին վախենում. նրանք պատրաստվում էին անգամ քաղաք մտնել: Վախեցան միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում էր հարձակումը:
62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:
Օրինակ՝
տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:
պերճախոս մարդ-մարդ, որը շքեղ և գեղեցիկ խոսքեր է շռայլում:
63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
օրը լինում է ցերեկ ու գիշեր, օրը ունենում է արև և լուսին, օրը լինում է մութ և լուսավոր, օրը լինում է ցուրտ և շոգ, օրը լինում է ուրախ և տխուր:
64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Ամռանն լինում է շոգ, իսկ ձմռանը ցուրտ, ամռանն օրերը երկար են, իսկ ձմռանը կարճ, ամռանը օրերը վատն են, իսկ ձմռանը լավ:
65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
Օրինակ՝
Այս տարի մարտը տաք էր ու չոր:
Մութն ընկնելուն պես մարտը վերջացավ:
Սուրճի սերը շատ դառն էր:
Հայրիկիս և մայրիկիս սերը անսպառ է:
Մեր գյուղացիները փորեցին շատ մեծ հոր:
Հոր սիրտը լցվեց երբ աղջկան տեսավ հարսի շորով