23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):
Օրինակ՝
ասեղ (4) — ա, ս, ե, ղ:
Արմատ (5)-արմատ, երերալ (7)-յերերալ, երազ (5)-յերազ, որոտ-վորոտ (5), տերև (5)-տերեվ, որոշում (7)-վորշում, երևելի (8)-յերեվելի:
24.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Օրինակ՝
եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:
Երիտասարդ-9տառ 10հնչյուն, ոլոռ-4տառ 5տառ, ողնաշար-7տառ 8հնչյուն, հրշեջ-5տառ 6հնչյուն, գրքույկ-6տառ 7հնչյուն, բարև-4տառ 5հնչյուն, կարևոր-6տառ 7հնչյուն, ոտք-3տառ 4հնչյուն, երամ-4տառ 5հնչյուն:
Հիշի՛ր
Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում է: Տառը հնչյունի նշանն է:
Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):
Է և ե տառերը է հնչյունի նշաններն են:
Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են:
Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):
Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ յէվ):