Ուշադիր կարդա՛ և ինքդ վերնագրի’ր: Միամիտ Արտաշեսը Հ. Թումանյան
Փոքրիկ Արտաշեսը շվշվացնելով գնում էր ձորով: Հանկարծ լսեց, որ մի ուրիշն էլ է շվացնում. Հենց իմացավ ընկերն է, կանգնեց, ձայն տվավ.
-Վահա’ն, դո՞ւ ես:
-Ե՜ս…
-Ադա՜, մեր հորրթն ո՞ւր գնաց, տեսա՞ր:
-Սա՜ր…
-Հանա՞ք ես անում, ինչ է:
-Չէ՜…
-Վա՜յ, էդ հո գելը կուտի:
-Ուտի՜ …
Արտաշեսը լալով վազեց տուն, տեսավ` հո՛րթն էլ է տանը, Վահա՛նն էլ:
Փորձի’ր շարունակել երկխոսությունը: Չմոռանա’ս ճիշտ կետադրել:
-Վա՛յ էդ գելը բա ու՞ր գնաց:
-Գնա՜ց …
-Կերավ, գնաց, կորա՜վ:
-Կորա՜վ…
Առաջադրանքներ
1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը: Փոքրիկ Արտաշեսը հանդիպեց իր ձայնի արձագանքին:
2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները: Քանի որ Արտաշեսը ձորում էր և այնտեղ բաց տարածություն էր, դրա համար նրա ձայնը արձագանքում էր:
3. Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք: Իմ կարծիքով արձագանքները ապրում են բաց տարածություններում: Երբ բարձր գոռում ես բաց տարածության մեջ, քո ձայնը արձագանքում է:
4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։ Այս պատումը հիշեցնում է Խելոքն ու հիմարը հեքիաթին: