Posted in Մայրենի

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքների 

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վըտակ-առու

Զարկում-հարվածում

շաչում-ձայն հանել

պառաված-ծերացած

Ձայնակցում-երգակցում

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

ներքև է թըռչում-ներքև է թափվում,

քարերի գըլխին-քարերի վրա,

Զարկում ավազին, շաչում է, ճըչում, Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին-թափվում է ավազին և ուժեղ ձայն է հանում, իսկ այդ հարվածից փրփուր է գոյանում:

ձենով պառաված-ձայնը կտրված,

ծերուկ անտառը-հին անտառը

բընության զըվարթ համերգի-բնության ուրախ ձայները

Ժայռը մտախոհ-մռայլ ժայեռը

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին: Կարծես թե պապիկն ու թոռնիկն նույն երգն են երգում:

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության առաջին հերոսը վտակն էր շատ ուրախ և ակտիվ: Մյուս հերոսը ծերունի անտառն է, ով բոլորին սիրով հետևում է: Մյուս հերոսն ժայեռն է, որը շատ տխուր ու մռայլ է:
  •  ըստ իմ բնորոշման բանաստեղծության հերոսները բնության հրաշալիքներից են :

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s