Posted in Հայրենագիտություն

Նոր տարին ԱՄՆ-ում

Նոր տարին ԱՄՆ-ում (անգլ.՝ New Year’s Day), երկրի պետական տոներից մեկը: Նշվում է ամեն տարի հունվարի մեկին, ըստ Գրիգորյան օրացույցի:

 Սա ազգային տոն է ԱՄՆ-ում։ Այդ օրը շատ մարդիկ որոշում են կայացնում վերջ տալ վատ գործերին և սկսել կյանքը նորովի։Ամանորը ժամանակ է հիշելու հին տարվա ձեռքբերումները և ստեղծել երջանկություն նոր տարվա համար։ենթադրվում է,որ  Նոր տարին  բերելու է  հաջողություն և կախարդանք մարդկանց համար։ Սա է պատճառը, որ ամերիկացիները սիրում են տոնել Ամանորը զվարճանքով և վայելքով։

Նոր Տարվա նախօրեն ԱմերիկայումԱՄՆ-ում նոր տարվա նախօրեն նշվում է տոնական միջոցառումներով։ Ամերիկացիները սիրում են վայելել ընթացիկ տարվա նույնիսկ ամենավերջին րոպեն և դիմավորել նոր տարին ցնծությամբ։Ամեն տարի Նյու Յորք քաղաքի «Թայմ» հրապարակում կազմակերպվում է «Հսկա գնդակ»-ը։ Ամանորից մեկ րոպե առաջ՝ պայծառ լույսով լուսավորված գնդակը դանդաղ իջեցվում է բարձր ձողից։ Շուտով, երբ գնդակը հասնում է գետնին, այն տալիս է Նոր տարվա ազդանշանն ու բոլորը սկսում են գրկախառնվել ու համբուրել՝ միմյանց ցանկանալով ուրախ Նոր տարի։Մի ավանդույթ էլ կա, որի համաձայն ուղիղ կեսգիշերին մարդիկ բացում են բոլոր շամպայնները։

Նոր տարվա տոնակատարությունները ԱՄՆ-ում

առաջին օրը սկսվում է կողքինին և սիրելիին ուրախ Ամանոր մաղթելով։Մարդիկ այցելում են իրենց սիրելիներին և երբեմն էլ նրանց հետ դուրս են գալիս պիկնիկի։ Ամանորյա տոնակատարությունները շարունակվում են հայտնի «Վարդերի շքերթ» մրցաշարի դիտմամբ։ Շքերթի թեմաները փոփոխվում են ամեն տարի։Այսօր  արդեն  շքերթն ունի  հազարավոր  մասնակիցներ, շքերթը  ընթանում է երգերով, պարերով, Մրցաշարի   թագուհին  էl նստած  է լինում ծաղկեփնջերից պատրաստված նավակում: Սա  մի  հիասքանչ տեսարան է:

Նոր տարին Ամերիկայում — Դավիթ Խուդոյան

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s