Posted in Uncategorized

Էրեբունի

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից:«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:Էրեբունին ունի 48 կմ² տարածք :Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է:

 Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը: Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցըՍասունցի Դավիթ փողոցըԱզատամարտիկների փողցըԻվան Այվազովսկու փողոցըԴավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։

Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով:

Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s