Posted in Հայրենագիտություն

Ավանդույթներ և սովորույթներ

1377605_381704008626848_913082317_n

լուսանկարը՝ http://www.magaghat.am/

Ավանդույթ —  Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բան անելը, որը միայն ձեր ընտանիքին է հատուկ և այլն…:

Հայերը, լինելով  աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:

Հարսանիք

41555_b

Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը:
Հարսանիքը հայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու հետո հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը “7 օր, 7 գիշեր” տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքների ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամ փեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում: Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններով: Հարսին եկեղեցի է ուղեկցում կնքահայրը: Հարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս:

Երեխայի ծնունդը


Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում: Հնում, եկեղեցական տոների ընթացքում, այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից, երեխային ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ: Յուրաքանչյուր ուրախալի իրադարձության ժամանակ տոնակատարության հիմնական “մեղավորը” ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին, ասելով`“Տարոսը քեզ”, ինչը իր այդ պահի  երջանկությունն զգալու մաղթանք է:

Հյուրընկալություն

38590_b

Հյուրն Աստծունն է, այսպիսի առած ունեն հայերը, կապված հյուրի և հյուրընկալության հետ:
Հայ ժողովրդի հյուրընկալության մասին ողջ աշխարհը գիտի: Ուրախության ու երջանկության բոլոր առիթների դեպքում“սեղան են գցում” այնտեղ, ուր կան մոտ ու հարազատ մարդիկ`տանը, աշխատավայրում և այլն:  Հայերն անկեղծորեն հավատում են` ինչքան ճոխ սեղան գցես, այնքան կավելանան ուրախանալու առիթները:

Ազգային ավանդական տոները
Եվրոպական Վալենտինի տոնից առաջ Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի օրը` սիրահարների տոնը: Այդ օրը չամուսնացած բոլոր աղջիկները քնելուց առաջ “աղի բլիթ” են ուտում ու հավատում, որ երազում իրենց ջուր կբերի ապագա ընտրյալը:

Ձմեռվա վերջին նշվում է “Տրնդեզը”


Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու հենց բակում մեծ խարույկ են վառում ու նորապսակները ցատկում են դրա վրայով, որպեսզի մաքրվեն չարից, դժբախտություններից, մեծամտությունից և այլն: Եվ այդ օրվա հետ Հայոց աշխարհի վրա գարուն է իջնում: Տեառնընդառաջ բառը բացատրվում է այսպես՝ տիրոջն ընդառաջ:
“Ծաղկազարդի” կամ “Ծառզարդարի” տոնը նույնպես գարնան գալստին է նվիրված: Այդ օրը մարդիկ եկեղեցի են մտնում ուռենու ճյուղերով, օրհնվելուց հետո երեխաների ու երիտասարդների գլխին այդ ճյուղերից պատրաստված պսակ են դնում:
Ամռանը`օգոստոսի սկզբին, երբ անտանելի շոգ է լինում և դաշտերը չորանում են ջրի պակասից, գալիս է “Ջրի” փրկարար տոնը`“Վարդավառը”: Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Հայաստանի բոլոր բնակավայրերում մարդիկ իրար վրա ջուր են լցնում:

Գինեգործության և կոնյակագործության ավանդույթը


Յուրաքանչյուր հայ գիտի, որ Նոյ Նահապետը, ոտք դնելով այս  հողի վրա, այստեղ աճեցրեց առաջին խաղողի ողկույզը: Այդպիսով հիմք դրվեց հայկական ավանդական գինեգործության ավանդույթին: Հետազոտությունները փաստում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս մ.թ.ա. 10-11-րդ դարերում: Հին ժամանակներից հայերը կարողացել են լավ գինի պատրաստել, այդ հմտությունը, որը ձեռք է բերվել դեռ հին Ուրարտական պետության գոյության դարաշրջանում, հարյուրամյակներ անց պահպանված է:

աղբյուր՝ hy.wikipedia.org

Պատասխանի հետևյալ հարցերին՝

  1. Այս տոն-ավանդույթներից որի՞ն ես մասնակցել: Ես մասնակցել եմ հարսանյաց տոնի։Այնտեղ շատ հետաքրքիր և ուրքխ էր։ Ինձ համար ամենագեղեցիկը հարսն էր՝ իր գեղեցիկ ճերմակ շորով։Ամենա տպավորիչը հարսի ծաղկեփունջ նետելն էր , երբ չամուսնացած աղջիկները մրցում են, որպեսզի իրենք բռնեն։ Հաջորդ տոնը , որ մասնակցել եմ, եղբորս ծնունդն է։Այդ օրը բոլորը ցնծության մեջ էին, մեր տանը անթիվ-անհամար հյուրեր էին գալիս։Բոլորը ուրախանում և անմոռաց պարում էին։Իսկեղբորս քառասուն օրականին մենք առավոտյան մոտիկ հարազատներով գնացինք եկեղեցի։Այնտեզ քահանան՝ Տեր Գեղամը կարդաց քառասուն օրականի աղոթքը և որհնեց եղբորս։Նրան բերեցինք տուն և հատուկ քառասուն օրականի բաժակով քառասուն բաժակ ջուր լցրեցինք նրա վրա։Երեկոյան մեր տանը բազում հյուրեր հյուրընկալվեցին։ Հաջորդ տոնը Սուրբ Սարգսի տոնն է, որի ժամանակ մայրս միշտ պատրաստում աղի բլիթներ, գեղեցիկ զարդարում է և բաժանում է չամուսնացած աղջիկներին ։ Հաջորդ տոնը Տրնդեզն է ։Մենք այս տոնին պարտադիր ցատկում ենք կրակի վրայով՝ տատիկս ասում է, որ ցավն ու չոռը տանում է կրակը։ մայրիկս պատրաստում է գեղեցիկ զամբյուղ , որի մեջ լինում են բազմագույն կոնֆետներ և ադի-բուդի, դրանք շաղ են տալիս մեր վրա, երբ մենք պտտվում ենք կրակի շուրջը։Տատիկս այդ օրը պատրաստում է հալվա և աղանձ։ Հաջորդ տոնը, որին ես մասնակցել եմ Գինեգործությունն է։ Ամեն տարի հայրիկս խաղող է գնում և այդ խաղողով մենք գինի ենք քաշում, դա նույնպես մեզ մոտ ավանդույթ է։
  2. Էլ ՞ինչ հետաքրքիր ավանդույթ գիտես Ես գիտեմ Սուրբ Զատիկը, Վարդառը, մանուկների միջազգային օրը, Բարեկենդանը, Նոր Տարին, կանանց միջազգային տոնը, մայրության և գեղեցկության տոնը, Ծաղկազարդը, Գիտելիքների տոնը և Մուսա լեռան տոնը, որի ժամանակ պատրաստում ենք Հարիսա։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s