1․ Եթե հայերենի այբուբենը հակառակ հերթականությամբ (ֆ-ից ա) գրենք, ո՞ր տառը կլինի 11-րդը:
39-10=29 , ուրեմն ա տառից հաշված 29-րդ տառը կլինի Ս-ն։
Պատ՝Ս
2. Սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի է. շաբաթվա ի՞նչ օր կլինի ամսվա 28-րդ օրը:
Քանի որ սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի կլինի
10+7=17 (հինգշաբթի), իսկ դրան հաջորդող հինգշաբթին կլինի 17+7=24(հինգշաբթի),ուրեմն 25-ը կլինի ուրբաթ, 26-ը կլինի շաբաթ, 27-ը կլինի կիրակի, իսկ 28-ը երկուշաբթի։
3. Գտեք 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է։
Դա 80 է, քանի որ 80>50, 8+0=8 և 80 թվի գրառումը վերջանում է o-ով, ուստի բաժանվում է 5-ի (80:5=16) Պատ՝80
Սիրելի սովորողներ, 5-ի պատիկ թվերը դրանք այն թվերն են, որնք բաժանվում են 5-ի։
4. Քառակուսու պարագիծը 24 սմ է: Գտեք այդ քառակուսու մակերեսը:
24:4=6 սմ քառակուսու կողմը
6×6=36սմ քառ․ Պատ․՝ 36 սմ
5. Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի: Յուրաքանչյուր սղոցումը տևում է 4 րոպե: Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը:
4×9=36ր
Պատ․՝ 36ր
6.«1+2+3+4+5+6+7+8×9» արտահայտության մեջ գումարման նշաններից մեկը փոխարինիր բազմապատկման նշանով այնպես, որ արտահայտության արժեքը ստացվի 100:
Պատ․՝1+2+3+4+5+6+7+8×9=100
7․Մի երկրում կան միայն 7, 8 և 9 թվանշանները: Քանի՞ եռանիշ թիվ կա այդ երկրում:
Լուշում՝
Այդ երկրում 7 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը 9 է՝ 777,778,779,787,789,788,799,797,798:
8 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը նույնպես 9 է ՝
888,887,889,877,878,879,897,898,899
9 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը նույնպես 9 է՝
999,998,997,987,988,989,977,978,979
3×9=27
Պառ․՝27 հատ եռանիշ թիվ