Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։ Ես հասկացա, որ ամեն մեկը պետք է իր ունեցածով բավարարվի։
2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր: Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան։
3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:
4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:Խորուրդ եմ տալիս նապաստակին որպիսի առյուծին չնախանձի։
7 միավոր
Լրացուցիչ աշխատանք
1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք; Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;
2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:
3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր էջի կարծիքներ բաժնում: